Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






7 օգտակար խորհուրդ տան մաքրության և կարգի պահպանման համար

7 օգտակար խորհուրդ տան մաքրության և կարգի պահպանման համար

 

Հաճելի է, երբ տունը մաքուր է և կոկիկ հավաքված: Սակայն մաքրության ապահովման և դրա պահպանման գործընթացն այնքան էլ հաճելի ու հեշտ չէ:

 

 

Այդ գործընթացը հեշտացնելու համար ներկայացնում ենք 7 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ կրճատել այն ժամանակը, որն օգտագործում ենք տան մաքրման աշխատանքների իրականացման վրա:

 

Սենյակի օդափոխում

 

Ծխախոտի և ընտանի կենդանիների հոտից ազատվելու կամ պարզապես սենյակի օդը թարմացնելու համար, խառնեք 10 կաթիլ լավանդայի կամ լիմոնի յուղը 1 ճաշի գդալ սոդայի ու 2 բաժակ տաք ջրի հետ, ապա լցրեք կտորի վրա:

 

տան մաքրման ծառայություն Քլինլայն

 

Փոշու մաքրում

 

Կահույքի վրա ավելի քիչ փոշի նստելու համար, լցրեք փոշին մաքրելու համար նախատեսված կտորի վրա լվացքի կոնդիցիոներ:

 

Պատուհանների շրջանակներ

 

Պատուհանների կեղտոտված տարբեր հատվածների և շրջանակների վրա լցրեք կերակրի սոդա, ապա ավելացրեք մի փոքր քացախ ու սպասեք ռեակցիան անցնի: Մաքրեք ատամի խոզանակով կամ խոնավ կտորով, ապա չորացրեք կտորով:

 

Հետքերի մաքրում

 

Բազմոցի և փափուկ կահույքի մաքրման համար 1 ճաշի գդալ սոդային ավելացրեք 1/3 բաժակ քացախ, տաք ջուր, 1 բաժակ լվացքի փոշի և դրանով մարքեք հետքերը:

 

տան մաքրման ծառայություն Քլինլայն

 

Նստվածքների մաքրում

 

Խոհանոցի պահարանների կամ դռների վրայի նստվածքը վերացնելու համար կարելի է խառնել բուսայուղն ու սննդի սոդան և սպունգի կամ խոզանակի օգնությամբ մաքրել:

 

Լոգասենյակի սպիտակեցում

 

Լոգարանի պատերի մաքրման համար 5 լիտր ջրի վրա ավելացրեք ֆուրացիլինի 1 հաբ և մաքրեք պատերը դրանով: Իսկ սպիտակեցնելու համար սոդայի վրա ավելացրեք ջուր, 10 րոպե անց խառնեք 50 գ քացախ և 50 գ սպիտակեցնող հեղուկ և ապա մաքրեք լոգարանի վերևի հատվածը: 30 րոպե անց լվացեք առատ ջրով:

 

Ծորակների փայլեցում

 

Ծորակների երկարատև մաքրության և փայլի ապահովման համար դրանք մաքրեք ստվարաթղթով կամ կիտրոնով: Սա ծորակների մաքրման ամենաարդյունավետ և արագ միջոցն է:

 

Տան մաքրման ծառայություններ՝ Քլինլայն ընկերության կողմից

 

Քլինլայնը մատուցում է բնակարանի և առանձնատան հետ կապված համալիր մաքրման ծառայություններ: Պրոֆեսիոնալ աշխատախումբը մաքրությունն իրականացնում է գերժամանակակից սարքավորումներով և եվրոպական բարձրակարգ, հակաալերգիկ նյութերով:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի