Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Օգտակար խորհուրդներ կահույքի խնամքի համար

Օգտակար խորհուրդներ կահույքի խնամքի համար

 

Կահույք գնելիս մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ այն հնարավորինս երկար ծառայի: Իսկ դա կախված է նրանից, թե ինչպես այն կօգտագործվի․ որքան խնամքով և կոկիկ օգտագործենք կահույքը, այնքան երկար կպահպանվի այն:

 

Կահույքի խնամքի հիմնական կանոնները

 

  • ⦿ Կահույքի փոշին պետք է մաքրել հաճախ՝ չոր, փափուկ կտորով: Չի կարելի օգտագործել կոշտ սպունգներ և քերող գործիքներ. դրանք փոքրիկ խազեր կթողնեն կահույքի վրա:
  • ⦿ Պարբերաբար պետք է մաքրել կահույքի մակերեսը հատուկ հակաստատիկ նյութերով
  • ⦿ Մաքրել կեղտաբծերը օճառե լուծույթով, որից հետո կտորով չորացնել կահույքը: Որպես այլընտանքային միջոց կարելի է օգտագործել խոնավ անձեռոցիկները
  • ⦿ Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ագրեսիվ մաքրման միջոցներ (քլոր, քիմիական ռեակտիվներ և լուծիչներ պարունակող նյութեր)

 

 

Փայտյա կահույքի խնամքի առանձնահատկությունները

 

Եթե տան կահույքը բնական փայտից է, ապա դրա խնամքի համար ձեզանից շատ ջանքեր կպահանջվեն: Բնական նյութից կահույքը «քմահաճ» է: Այն չի հանդուրժում բարձր/ցածր խոնավություն, պետք է հեռու լինի արևի ուղիղ ճառագայթներից, որպեսզի գույնը չխամրի: Իսկ մաքրել թույլատրվում է միայն հատուկ նուրբ մաքրման միջոցներով և մոմե հիմքով նյութերով:

 

ՄԴՖ-ից և ԴՍՊ-ից կահույքի խնամքի առանձնահատկությունները

 

Տարբեր հումքերից պատրաստված կահույքի տեսակները պահանջում են տարբեր խնամք: Կահույքը գնելիս և օգտագործելիս պետք է իմանալ յուրաքանչյուր տեսակի խնամքի առանձնահատկությունները, որպեսզի այն չվնասվի:

 

ՄԴՖ-ը մնացած նյութերից տարբերվում է նրանով, որ շատ լավ է դիմանում խոնավությանը: Այս տեսակի կահույքի փոշին մաքրելու համար պետք է օգտագործել փափուկ և չոր կտոր: Իսկ եթե այն սպիտակ է և փայլուն, ապա պետք է մաքրել շատ ավելի խնամքով և հաճախ:

 

ԴՍՊ-ն, ի տարբերություն ՄԴՖ-ի, բացարձակապես խոնավադիմացկուն չէ: Այնպես, որ զգույշ եղեք ԴՍՊ-ից կահույքի վրա ջուր թափվելուց և չոր կտորով արագ մաքրեք այն: Այս տեսակի կահույքը մաքրելիս թույլ չի տրվում օգտագործեք խոնավ կտորներ և հեղուկ նյութեր:

 

Փափուկ կահույքի խնամքի առանձնահատկությունները

 

Փափուկ կահույքը մաքուր պահելը խիստ անհրաժեշտ է նախևառաջ առողջության համար, ապա նաև՝ դրա տեսքը երկար պահպանելու համար:

 

Բազմոցը, բազկաթոռները և փափուկ կահույքի մնացած տեսակները պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով և խոզանակով: Ցանկալի է ժամանակ առ ժամանակ իրականացնել նաև երեսպատման կտորի խոնավ մաքրում:

 

Այս ամենից զատ, փափուկ կահույքը պահանջում է նաև պրոֆեսիոնալ խնամք և մաքրում: ՔլինԼայն ընկերությունն իրականացնում է փափուկ կահույքի քիմմաքրում՝ եվրոպական բարձրակարգ և հակաալերգիկ նյութերով:

 

 

Կաշվե կահույքի խնամքի առանձնահատկությունները

 

Կաշվե փափուկ կահույքը գեղեցիկ և ոճային տեսք ունի: Ճիշտ խնամելու դեպքում, այն երկար կպահպանի իր տեսքը: Բնական կաշվի յուղայնությունը ժամանակի ընթացքում չորանում է, ինչի հետևանքով դրա արտաքին շերտը սկսում է «ճաքել»: Այս երևույթից խուսափելու համար հարկավոր է տարվա ընթացքում 1-2 անգամ մշակել կաշվե մակերեսը հատուկ սպունգներով՝ ներծծված ստեարինի քսայուղով: Կեղտաբծերն ու փոշին պետք է մաքրել սովորական խոնավ կտորով, երբեմն կարելի է օգտագործել օճառե լուծույթ: Եթե կան գինու, սուրճի, շրթներկի և մրգերի հետքեր, դրանք կարելի է մաքրել թույլ սպիրտով թրջված սպունգով:

 

Լաքապատ և ապակե մակերեսների խնամք

 

Լաքապատ և ապակե մակերեսը պահանջում է մշտական խնամք: Կահույքի այս տեսակների վրա փոշին ակնհայտ երևում է, այդ իսկ պատճառով պետք է փափուկ կտորով հաճախ մաքրել: Երկուսի դեպքում էլ հետքերը խորհուրդ է տրվում մաքրել օճառե լուծույթով: Չի թույլատրվում օգտագործել ագրեսիվ մաքրման միջոցներ և նյութեր, քանի որ դրանք խազեր կառաջացնեն ապակե և լաքապատ մակերևույթներին:

 

Կահույքի պրոֆեսիոնալ խնամքի առավելությունները

 

Կահույքի տարբեր տեսակներ պահանջում են առանձնահատուկ խնամք: Ներկայացնելով դրանցից շատերի մաքրման որոշ նրբություններ, այնուամենայնիվ շատ գաղտնիքներ դեռ մնում են չբացահայտված: Չմաքրվող կեղտաբծեր, ժանգոտված մակերևույթ և շատ այլ բաներ, որոնք կարելի է վերացնել միայն պրոֆեսիանալ խնամքի և մաքրման շնորհիվ:

Հայաստանյան շուկայում հայտնի ՔլինԼայն ընկերությունը մատուցում է պրոֆեսիոնալ մաքրման ծառայություններ, իրականացնում մաքրում ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև անվնաս և որակյալ նյութերով:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի