Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Բիզնես կենտրոնների և օֆիսների մաքրման առանձնահատկությունները

 

Մաքրությունն ու կոկիկությունը բիզնես կենտրոններում և օֆիսներում (գրասենյակներում) պետք է լինեն բարձր մակարդակի վրա: Այս տարածքներում մարքության նկատմամբ շատ ավելի պահանջկոտ են՝ ելումուտերի, մարդկանց քանակի շատ լինելու և հյուրեր, հաճախորդներ, գործընկերներ ընդունելու պատճառով: Բացի այդ մաքուր և կոկիկ միջավայրում աշխատելը շատ ավելի հարմարվետ ու արդյունավետ է:

 

Այս ամենից զատ օֆիսում և բիզնես կենտրոնում մաքրում իրականացնելը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ պայմանավորված է դրա բարդությունը:

 

 

Օֆիսներում և բիզնես կենտրոններում մաքրում պետք է իրականացնել օրը 1-2 անգամ՝ ընդ որում և՛չոր, և՛ խոնավ: Այլապես օֆիսը փնթի և կեղտոտ տեսք կունենա և կվանի աշխատողներին ու այցելողներին: Մշտապես մաքուր պահելու համար պետք է լինի աշխատող, ով առավոտյան ժամ առաջ կգա օֆիս և կիրականցնի մաքրումը, ապա նաև օրվա ընթացքում և վերջում կհետևի տարածքի մաքրության պահպանմանը:

 

Ի՞նչ է ներառում բիզնես կենտրոնի մաքրումը

 

Բիզնես կենտրոնում մաքրում իրականացնելը, ինչպես նշեցինք բավական բարդ աշխատանք է: Այսպիսի տարածքի մաքրությունը ներառում է տարբեր մակերեսներ՝ մարմար, գրանիտ, սալիկ, ներկած պատեր, պաստառներ, աստիճանններ ու աստիճանավանդակներ, վերելակներ, հայելիներ, ապակի, ջահեր և այլն: Յուրաքանչյուր մակերես պահանջում է առանձնահատուկ խնամք, ոչ միայն մաքուր, այլև գեղեցիկ տեսքի պահպանման ու դրանց երևարատև օգտագործման համար:

 

Ի՞նչ հաճախականությամբ է կատարվում մաքրումը բիզնես կենտրոններում

 

Բիզնես կենտրոններում հատակի մաքրումը պետք է կատարել օրվա մեջ բազմաթիվ անգամներ. ամենաքիչը երեք անգամ՝ առավոտյան, ընդմիջումից հետո, երեկոյան: Հատկապես անձրևային եղանակին կամ ձյուն տեղալիս, այցելուների կոշիկի հետքերը հատակից պետք է մաքրել անընդմեջ: Այս գործընթացը բարդ, երբեմն էլ նյարդայնացնող է, սակայն մաքրությանը չհետևելու դեպքում թափված աղբից ու հետքերից բացի հատակին հայտված մանր քարերը, հողն ու ավազը կխազեն սալահատակը: Այսպիսով մաքրումներ իրականացնելը բիզնես կենտրոններում ոչ միայն զուտ հիգիենայի, այլև տեսքի պահպանման խնդիր է:

 

 

Բիզնես կենտրոնների մաքրման համար անհրաժեշտ սարքավորումներ

 

Բիզնես կենտրոններում արդյունավետ և կատարյալ մաքրություն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել պրոֆեսիոնալ տեխնիկա և բարձրակարգ մաքրման միջոցներ:

 

Տարբեր տեսակի հատակների լվացման ու փայլեցման հատուկ տեխնիկան, պրոֆեսիոնալ փոշեկուլները, անանցանելի կեղտաբծերի մաքրման համար նախատեսված գոլորշու գեներատորները անթերի մաքրություն կարող են ապահովել բիզնես կենտրոններում:

 

ՔլինԼայն ընկերության ծառայությունները

 

Մաքրման ոլորտում արդեն տարիներ շարունակ Հայաստանում առաջատար ՔլինԼայն ընկերությունն մատուցում է պրոֆեսիոնալ մաքրման ծառայություններ թե գրասենյակային տարածքներում, թե առանձնատներում, թե բնակարաններում: Իսկ օֆիսների մաքրման ոլորտում անվիճելի առաջատար է։

 

 

Քլինլայնն ապահովում է մաքրություն մի շարք բանկերում և հայտնի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են՝Երևանի Մետրոպոլիտենը, Վեոլիա Ջուրը, Յունիբանկը, ՎՏԲ բանկը, «Թումոն», «Պիկսարտը», Tommy Hilfiger, Calvin Klein խանութ-սրահները և այլն:

 

Ընկերությունն իրականցնում է տարածքների, օֆիսների համալիր մաքրման և լվացման մի շարք ծառայություններ, որոնք են՝ արտաքին տարածքների մաքրում, մաքրում վերանորոգումից կամ շինարարական աշխատանքներից հետո: Գլխավոր ծառայություններից են վիտարժների, պատուհանների, ֆասադների և գովազդային վահանակների մաքրումը: Ընկերությունը մասնագիտացած է այս հարցում և տրամադրում է նաև ալպինիստական խմբեր՝ ֆասադների, բարձրահարկ շենքերի և այլ անհասանելի վայրերում մաքրության ապահովման համար, ունի աութսորսինգի ծառայություն:

 

Բացի այս ՔլինԼայնն ունի նաև քիմմաքրման ծառայություն՝ փափուկ կահույքի և գորգածածկույթի, ինչպես նաև գորգերի ու կարպետների լվացում ու առաքում: Վերջերս Քլինլայն ընկերությունն իր ծառայությունների շարքը համալրեց ևս մեկով՝ հոտազերծում և մանրէազերծում բնակելի, կոմերցիոն, արտադրական տարածքներում և ավտոմեքենաներում:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի