Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Գորգերի տեսակներ ու դրանց մաքրման առանձնահատկությունները

 

Գորգերն ինտերիերում կարևոր տեղ են զբաղեցում։ Հիմնականում տարբերակում են բնական, կիսաբնական և սինթետիկ գորգեր: Սրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ խնամք և մշտական մաքրություն է պահանջում, հատկապես, եթե տանը փոքր երեխաներ կամ կենդանիներ կան. նման դեպքերում փոշի, կեղտ, բծեր, հետքեր, մազեր ավելի հաճախ են լինում գորգերի վրա:

 

Իհարկե, կարելի է մաքրել գորգն ինքնուրույն, սակայն գերազանց արդյունք ապահովելու համար պետք է դիմել պրոֆեսիոնալներին, ովքեր կիրականացնեն գորգերի մաքրում, քիմմաքրում:

 

Բնական գորգեր և դրանց մաքրման առանձնահատկությունները (բամբակ, մետաքս, բուրդ և այլն)

 

Բնական գորգերը մաքրելը բավական բարդ է, քանի որ դրանք շատ արագ են կլանում կեղտը և զգայուն են ջրի նկատմամբ: Կան բնական գորգերի մաքրման մի քանի տարբերակներ՝ 1. պարբերական մաքրումներ, որոնք իրականացվում են հաճախ՝ ավելով կամ փոշեկուլով, 2. միջանկյալ մաքրումներ, երբ պետք է խորացված մաքրել՝ խոզանակով և հատուկ նյութերով և 3. հիմնական մաքրում, երբ իրականացվում է տարեկան 1-2 անգամից ոչ ավելի:

 

 

Հիմնական մաքրման ընթացքում հեռացվում է գորգի մանրաթելերի արանքների աղտոտվածությունը: Բնական գորգերի հիմնական մաքրում իրականացնելիս պետք է իմանալ տեխնոլոգիաների և նյութերի ընտրության վերաբերյալ բոլոր նրբությունները՝ այն չվնասելու համար: Եթե ունեք բրդյա, մետաքյա, բամբակյա կամ այլ տեսակի բնական գորգ և չեք տիրապետում դրանց մաքրման առանձնահատկություններին, ապա անպայման դիմեք պրոֆեսիոնալ մաքրման ծառայություններին:

 

Բնական, 30% սինթետիկ մանրաթելեր պարունակող գորգեր

 

Կիսաբնական գորգերի մաքրումն ու խնամքը համեմատաբար ավելի հեշտ է և քիչ ժամանակատար: Բայց այս դեպքում էլ կան կանոններ և նրբություններ, որոնց մասին պետք է իմանալ: 30% սինթետիկ մանրաթելերով գորգերը նույնպես պահանջում են հաճախակի մաքրում՝ փոշեկուլով: Սակայն, ցանկացած տեսակի կեղտաբծերի առաջացման դեպքում, պետք է անմիջապես խնամքով ու նրբորեն մաքրել այն՝ փոքր-ինչ խոնավ կտորով: Իսկ ինտենսիվ աղտոտվածության դեպքում (յուղեր, բնական և արհեստական ներկանյութեր և այլն) պետք է դիմել քիմմաքրման մեթոդին:

 

Սինթետիկ գորգեր և նրանց մաքրման առանձնահատկությունները

 

Մարդկանց մեծ մասը նախընտրում է ունենալ սինթետիկ գորգեր: Դրանք անհամեմատ մատչելի են, իսկ մաքրելը շատ ավելի հեշտ ու արագ է իրականացվում: Սինթետիկ գորգերը նույնպես պետք է հաճախակի մաքրել փոշեկուլով: Խորհուրդ չի տրվում մաքրել խոնավ շորով, կենցաղային նյութերով: Խորը աղտոտվածությունների դեպքում պետք է տիրապետել սինթետիկ գորգերի մաքրման նրբություններին կամ դիմել պրոֆեսիոնալ մաքրման ընկերությունների:

 

Քլինլայն պրոֆեսիոնալ մաքրման ընկերությունն իրակացնում է բնական, կիաբնական և սինթետիկ գորգերի քիմմաքրում՝ եվրոպական բարձրակարգ մաքրման միջոցներով և լավագույն սարքավորումներով: Շնորհիվ երիտասարդ և մոբիլ թիմի, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների Քլինլայնն ապահովում է սպասարկման գերազանց որակ և լավագույն արդյունք:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի