Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Արտաքին տարածքների մաքրման առանձնահատկությունները

Արտաքին տարածքների մաքրման առանձնահատկությունները

 

Բիզնես կենտրոնների, առանձնատների ու շենքերի բակերում, այգիներում և այլ արտաքին տարածքներում տարվա բոլոր եղանակներին և մշտապես պետք է ապահովել մաքրություն: Իսկ գարնանային ամիսներին դա ամենից շատն է պահանջվում՝ մասնավորապես այգիների դեպքում: Այստեղ խոսքը ոչ միայն զուտ մաքրման, այլև բարեկարգման, կանաչապատման և հատուկ խնամքի մասին է: Իսկ այս ամենն, իհարկե, պետք է վստահել պրոֆեսիոնալ ընկերություններին:

 

 

Ինչու՞ իրականացնել արտաքին տարածքի մաքրում

 

Ձեր ընկերության և տան արտաքին տարածքի մաքրության պահպանումը կարևոր է ոչ միայն սանիտարահիգիենիկ տեսանկյունից, այլև մեծ նշանակություն ունի համբավի և վարկանիշի պահպանման առումով: Տարատեսակ աղբով կամ տերևներով լցված Ձեր փողոցը, չխնամված խոտածածկով կամ ծաղկանոցով բակային հատվածները անցորդների համար տհաճ են և վատ կարծիք են ստեղծում Ձեր և Ձեր ընկերության մասին: Այս ամենից խուսափելու և պատշաճ խնամք ու մաքրություն ապահովելու համար խորհուրդ է տրվում դիմել մասնագետներին, ովքեր կիրականացնեն մաքրում՝ հատուկ սարքավորումների միջոցով:

 

Ի՞նչ է ներառում արտաքին տարածքների մաքրումը

 

Արտաքին տարածքները, որոնք մշտական սանիտարական վերահսկման կամ խնամքի կարիք ունեն, բավական լայն ընգրկում ունեն և ներառում են բազմաթիվ հատվածներ: Ներկայացնենք դրանք ստորև.

 

  • • Շենքերի մուտքեր, ասֆալտով կամ սալահատակով պատված հատվածներ, որտեղ ամեն օր պետք է չոր մաքրում իրականացնել և խոնավեցնել
  • • Բակային տարածքներ, անցորդների համար բանուկ հատվածներ, որոնք պետք է մաքրել ամենօրյա աղբից և տերևներից
  • • Տարածքներ, որոնք ձմռանը պետք է մաքրել ձնից, մերկասառույցից, իսկ աշնանն ու գարնան սկզբին՝ տերևներից
  • • Կենցաղային թափոններով լի արկղեր, որոնք պետք է ամեն օր դատարկել
  • • Ջրահեռացման համակարգերի ցանցեր, շատրվաններ և բացօթյա լողավազաններ, որոնք պահանջում են առանձին համալիր մաքրումներ
  • • Լանշաֆտային հատվածքներ, որոնք պետք է կանաչապատել, խնամել և ձևավորել

 

Վերոնշյալներից բացի կան նաև շենքերի կամ հրապարակների ճարտարապետական դետալներ և արձաններ, որոնք յուրահատուկ մաքրում և խնամք են պահանջում: Այս բոլոր հատվածների մաքրումները կարող են լինել մեկանգամյա և պարբերական. դրանք իրականացվում են և՛ ձեռքով, և՛ տեխնիկայի միջոցով: Իհարկե, պրոֆեսիոնալ մաքրումը ենթադրում է համալիր մաքրում բոլոր միջոցներով և հատուկ նյութերով ու սարքավորումներով:

 

«Քլինլայն» ընկերությունը մատուցում է արտաքին տարածքների մաքրման ծառայություններ՝ ապահովելով կատարյալ որակ և բարձրակարգ սպասարկում:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի