Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Պատուհանների և ֆասադների պրոֆեսիոնալ լվացում Երևանում

Պատուհանների  և ֆասադների պրոֆեսիոնալ  լվացում Երևանում

 

Ժամանակակից կառույցներում մեծ ուշադրություն է դարձվում առավել լայն մակերեսով ապակեպատմանը: Դրա շնորհիվ շենքերը ձեռք են բերում որոշակի թեթևություն և յուրահատուկ դիզայն: Այդուհանդերձ, նույն այդ ապակե մակերեսները ենթակա են փոշու, արտանետվող գազերի և այլ աղտոտիչների հետ ակտիվ ազդեցության:

 

Այս պարագայում օգնության են հասնում մաքրման ընկերությունները: Երևանում պատուհանների և ֆասադների պրոֆեսիոնալ լվացման ծառայությունները մեծ պահանջարկ ունեն:

 

Ինչումն է կայանում ֆասադները լվանալու անհրաժեշտությունը

 

Յուրաքանչյուր կառույց պահանջում է ոչ միայն ներքին, այլև արտաքին հատվածի խնամք: Ֆասադների լվացումը հնարավորություն է տալիս պահպանել շենքի ոչ միայն գեղագիտական տեսքը, այլև զգալիորեն գումար տնտեսել: Հետևաբար թանկարժեք վերանորոգման խնդիր չի առաջանում: Շենքի գեղեցիկ տեսքը իմիջի անբաժանելի մասն է կազմում, այսպիսով, ֆասադների մաքրման պրոցեսը անհրաժեշտ ընթացակարգ է: Ֆասադները պետք է լվացվեն տարին առնվազն երկու կամ երեք անգամ: Ֆասադի պարբերաբար խնամքը հնարավորություն է ընձեռում վերադարձնել կառույցին ոչ միայն արտաքին գրավչությունը, այլև կանխում է աղտոտվածության հետևանքով առաջացած արտաքին պատերի քայքայումը:

 

Ֆասադների լվացման հիմնական մեթոդները

 

Ֆասադների մաքրման ընթացքում օգտագործվում են հետևյալ միջոցները՝ • Ամուր, ճկուն խողովակներ (եթե շենքի բարձրությունը չի գերազանցում 25 մետրը): • Ավտոկռունկներ (օգտագործվում են բարձր հատվածների լվացման համար): Արդյունաբերական ալպինիզմը, ունիվերսալ մոտեցում է այնպիսի բարձրահարկ շենքերի համար, որտեղ առկա է մեծ քանակով ապակյա մակերես:

 

Ֆասադների և պատուհանների մաքրման աշխատանքները տարբերվում են՝ կախված կառուցի բարձրությունից: Բարձրահարկ կառույցները լվացվում են ջրի անխափան հոսքի միջոցով: Առավել հաճախ ֆասադների լվացումն իրականացվում է արդյունաբերական ալպինիստների օգնությամբ, որոնք վերապատրաստված են և ունեն մաքրման համար բոլոր անհրաժեշտ հանդերձանքները: Արդյունաբերական ալպինիզմը հնարավորություն է տալիս իրականացնել շենքի մաքրման գործըթացը յուրաքանչյուր մակերեսի վրա: Աշխատանքի ընթացքում օգտագործվում են բացառապես մասնագիտացված գործիքներ և որակյալ սարքավորումներ:

 

Քարե ծածկույթով ֆասադների մաքրման առանձնահատկությունները

 

Հաշվի առնելով նյութի տեսակը, ֆասադի մաքրման մեխանիզմները կարող են և տարբերվել միմյանցից: Քարե ծածկույքով ֆասադի լվացման ժամանակ օգտագործվում է հիդրոշիթ կոչվող լվացման տեսակը: Լվացումը կատարվում է ցածր ռեակտիվ ճնշման միջոցով, թույլ թթվային կամ չեզոք լուծույթի ավելացմամբ: Ֆասադի կատարյալ մաքրության համար հնարավոր է երեքից հինգ անգամ լվացման անհրաժեշտություն առաջանա:

 

Ապակյա ծածկույթով ֆասադների մաքրման առանձնահատկությունները

 

Բարձր ճնշմամբ լվացման տեսակը կիրառվում է պատուհանների, ապակե ֆասադների և ապակեպատման լվացման ժամանակ: Այս մեթոդը իրականացվում է օգտագործելով ջրի հոսքը, որը մատակարարվում է բարձր ճնշման ներքո: Ջուրը, թույլ թթվային լուծույթի ավելացմամբ, ուժեղ ճնշման ներքո ուղղվում է դեպի պատը: Պատուհանների լվացման ժամանակ, թթվային լուծույթն առավել հաճախ փոխարինվում է սովորական մաքուր ջրով:

 

Քլին Լայն ընկերությունը աշխատանքի ընթացքում օգտագործում է միայն ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձրորակ լվացող միջոցներ: Շնորհիվ ընկերության բարձր որակավորում ունեցող աշխատակիցների՝ աշխատանքը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, ապահովելով ֆասադների եւ այլ ապակե մակերեսների կատարյալ մաքրությունը:

 




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի