Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Պլաստիկ պատուհանների և դռների խնամքի առանձնահատկությունները

Պլաստիկ պատուհանների և դռների խնամքի առանձնահատկությունները

 

Կեղտոտ պատուհանները միշտ էլ տհաճ տպավորություն են թողնում. ավելի քիչ լույս է ներթափանցում սենյակ, ձևավորվում է բացասական կարծիք տանտիրոջ մասին:
Քլինլայն մաքրման ծառայությունների պրոֆեսիոնալները կարճ ժամանակում կազատեն Ձեզ պատուհանները մաքրելու հոգսից: Իսկ մինչ այդ՝ մի քանի պրակտիկ խորհուրդ այդ գոծընթացն ինքնուրույն իրականացնելու համար։


Մարդիկ կարծում են, որ մաքրման ենթակա է միայն ապակին, սակայն ապակեփաթեթներից բացի, պետք է նաև մաքրել շրջանակը, մետաղական էլեմենտները, պատուհանների արանքները և այլ կարևոր հատվածներ:

 

ՊՎՔ պատուհանի շրջանակի մաքրում

ՊՎՔ պատուհանների մաքրման ժամանակ առաջինը լվացվում են շրջանակները: Դրանք հեշտությամբ մաքրվում են փափուկ կտորով, որը կարելի է թրջել ջրով և ամանները լվանալու հեղուկով: Խորհուրդ չի տրվում օգտագործել հղկանյութ պարունակող մաքրող միջոցներ՝ քերծվածքներից խուսափելու համար:

Եթե մաքրում եք պատուհանը վերանորոգումից հետո, ապա մոնտաժային փրփուրից ազատվելու համար կարող եք անգամ ատամի խոզանակով կամ կոշտ կտորով տրորել դրանք:


Ապակեփաթեթների լվացում

Ապակեփաթեթը պետք է լվանալ օճառային լուծույթով՝ վերևից ներքև ուղղահայաց շարժումներով, այնուհետև՝ մաքրել ջրով: Ապակին փայլեցնելու համար պետք է սրբել այն թղթե սրբիչով կամ թերթով: Ապակիների փայլեցման համար խորհուրդ է տրվում նաև մաքրող հեղուկի մեջ ավելացնել մի փոքր կիտրոնի աղ:


Պատուհանների ֆուրնիտուրայի և այլ մասերի մաքրում

Կցամասերը (ֆուրնիտուրան) ցանկացած ակտիվ (բացվող-փակվող) պատուհանի կարևոր դետալներն են: Շահագործման և մաքրման ընթացքում դրանք պահանջում են հատուկ խնամք և ուշադրություն: Նվազագույնը 6 ամիսը մեկ անգամ պետք է կարգավորել դրանք, մաքրել փափուկ կտորով և օճառի լուծույթով, այնուհետև չորացնել և յուղել: Պատուհանի բռնակներն ու ծխնիներն ամենաշուտն են ենթարկվում կոռոզիայի և ժանգոտման, ուստի մաքրելու ընթացքում հարկավոր է օգտագործել մետաղական իրերի համար նախատեսված նյութեր:

Պլաստիկ պատուհանագոգերի մաքրման համար խորհուրդ է տրվում օգտագործել օճառային լուծույթ, որը մաքրում է նաև յուղի հետքերը: Պատուհանագոգերի դեղին հետքերը կարելի է մաքրել ջրածնի պերօքսիդով:
Պատուհանների արանքում եղած փոշին կարելի է մաքրել կտորով, իսկ ռետինե հատվածները՝ թաց սպունգով:


Մետաղապլաստե դռների խնամք

Մաքրող կտորը ցանկալի է լինի փափուկ, օրինակ, կարելի է օգտագործել զամշ: Իսկ հեղուկի առումով, օճառային լուծույթն ամենահամապատասխանն է, որից հետո ցանկալի է դուռը մաքրել գոլ ջրով: Ուշադրություն դարձրեք, որ կտորը միշտ թաց լինի՝ քերծվածքներից խուսափելու համար:

Եթե ցանկանում եք ունենալ հուսալի մաքրություն և անթերի արդյունք, ապա Քլին Լայն ընկերություննը տրամադրում է մետաղապլաստե պատուհանների ու դռների պրոֆեսիոնալ մաքրման ծառայություններ, որոնք իրականացվում են եվրոպական արտադրության բարձրորակ մաքրող նյութերով:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի