Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






5 խորհուրդ վարագույրների խնամքի համար

5 խորհուրդ վարագույրների խնամքի համար
Վարագույրները ցանկացած տան «հագուստն» են, և տունը ներկայանալի ու հարուստ տեսք է ստանում հենց վարագույրների շնորհիվ։ Բոլորս էլ ընտրում ենք այնպիսի վարագույրներ, որոնք ամենից շատ են համապատասխանում մեր ինտերիերին և ավելի հաճելի դարձնում միջավայրը։ Ուստի շատ կարևոր է նաև վարագույրների խնամքը, քանի որ սխալ խնամքի դեպքում վարագույրները շատ արագ կարող են կորցնել նախնական տեսքը, գունաթափվել ու ձևափոխվել։

Վարագույրների խնամքի խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրին


1․ Վարագույրների խնամքի առաջին ու ամենապարզ եղանակներից է սովորական օդափոխությունը։ Այո՛, քանի որ օդափոխության ժամանակ վարագույրների վրայից թափվում են փոշեհատիկները, նաև վերանում են որոշ տհաճ հոտերը՝ ծխախոտի և այլ։ Ծանր վարագույրների դեպքում հարկավոր է դրանք ուղղակի դուրս հանել և թափ տալ գորգի նման։ Եթե վարագույրների վրա կեղտաբծեր չկան կամ վարագույրը շատ կեղտոտ չէ, սա, թերևս, ամենաարդյունավետ եղանակն է, որի դեպքում վարագույրը չի վնասվում։

2․Վարագույրները տնային պայմաններում առանց վնասելու կարելի է մաքրել նաև փոշեկուլով։ Գործվածքը չվնասելու համար հարկավոր է օգտագործել վարագույրների կամ փափուկ կահույքի համար նախատեսված գլխադիրը։ Եթե ձեր փոշեկուլն այդպիսի գլխադիր չունի, կարելի է փոշեկուլի խոզանակի վրա փաթաթել որևէ փափուկ գործվածք և կապել։ Պետք է հատկապես ուշադիր լինել ծալքավոր հատվածներին։ Այսպիսի մաքրումն արժե իրականացնել երկու շաբաթը մեկ, որպեսզի փոշին չհասցնի ներծծվել գործվածքի մեջ, այլապես հետո մաքրելն ավելի դժվար կլինի։

3․ Որոշ դեպքերում նշված չոր մաքրումն արդյունավետ չէ, և անհրաժեշտ է լինում լվանալ վարագույրները։ Լվանալիս վարագույրները կարող են կորցնել նախնական ձևն ու ամրությունը, նաև գունաթափվել։ Թեև որոշ բնական գործվածքներ հնարավոր է լվանալ ավտոմատ լվացքի մեքենայով՝ հատուկ ռեժիմում, այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս վարագույրները լվանալ ձեռքով։ Այս դեպքում անհրաժեշտ է նախ՝ վարագույրները լավ թափ տալ, թեթևակի ողողել սառը ջրում, ապա լվանալ գոլ ջրում՝ նախապես ավելացնելով լվացող հեղուկ և կերակրի սոդա։ Այնուհետև հարկավոր է մի քանի անգամ պարզաջրել սառը ջրում և խնամքով քամել։ Խոնավ վարագույրները հարկավոր է կախել քիվերից, որպեսզի դրանք չկորցնեն իրենց ձևն ու արդուկվեն սեփական ծանրության շնորհիվ։

4․ Եթե, այնուամենայնիվ, որոշել եք վարագույրներն արդուկել, անհրաժեշտ է դա անել քանի դեռ վարագույրները խոնավ են, արդուկի ամենանուրբ ռեժիմով՝ «սինթետիկայի համար»։ Ռելիեֆավոր գործվածքներն անհրաժեշտ է արդուկել առանց գոլորշու։

5․ Շղարշե վարագույրների նախնական սպիտակությունը վերականգնելու համար կարելի է օգտագործել հատուկ այդ նպատակի համար նախատեսված հեղուկներ կամ կիրառել այս պարզ խորհուրդը՝ շղարշե վարագույրը 40 րոպե թրջել աղաջրում, ապա պարզաջրել առնվազն չորս անգամ։

6․ Դե, իսկ այն դեպքերում, երբ վարագույրները բավական թանկարժեք են ու ծանր, և այդքանի հետ մեկտեղ դրանց վրա կեղտաբծեր կան, թերևս հարկավոր է դրանց մաքրումը վստահել պրոֆեսիոնալներին։ Մաքրման ծառայությունների մասնագետներն այցելում են տուն և հատուկ քիմիական նյութերով մաքրում ծանր ու թանկարժեք վարագույրներն՝ առանց վնասելու։



Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի