Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագրով Գլոբալ ինովացիոն ֆորումի մաքրության ապահովումը վստահված էր ՔլինԼայն ընկերությանը, որը և պատշաճ կերպով ու բարձր մակարդակով իրականացրեց այն։
Ֆորումի երեք օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 29-31-ը, Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում ներկա եղան ՀՀ վարչապետն ու նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, առաջատար մասնագետներ, գործարարներ Հայաստանից և նորարարներ աշխարհի մոտ 20 երկրի գիտական ու տեխնոլոգիական կենտրոններից: Ֆորումի նման ներկայացվածությունը ենթադրում էր բարձր պատասխանատվություն ու հատուկ ուշադրություն, ինչը և կարողացավ ապահովել մեր ընկերությունը՝ ի հաշիվ ընկերության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի։ Ապացույցը՝ հյուրերի ու մասնակիցների գոհունակությունն էր ու կազմակերպիչների հատուկ շնորհակալությունը ՔլինԼայնի անձնակազմին։