Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






7 խորհուրդ լամինատը խնամելու համար

7 խորհուրդ լամինատը խնամելու համար


Ժամանակակից աշխարհում լամինատը հատակի ամենատարածված տեսակներից է և դարձել է բնական հատակին արժանի այլընտրանք: Լամինատի հիմնական առավելություններն են.




    երկարակեցությունը,
    խոնավության նկատմամբ դիմադրողականությունը,
    մաշակայունությունը,
    էկոլոգիապես անվտանգ է,
    գունային գամմայի մեծ հնարավորությունը։


Լամինատե հատակի պատշաճ խնամքը ենթադրում է նախևառաջ այնպիսի մաքրում, որից հետո հատակին գծեր կամ բծեր չլինեն։

Այսպիսով, ինչպես պատշաճ կերպով խնամել լամինատե հատակը:

    1. Լամինատե հատակը մաքրելու համար պարտադիր չեն հղկող կամ քերող հիմքով նյութեր: Խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել չոր մաքրում՝ փոշեկուլով, ավելով կամ չոր շորով: Շաբաթը մեկ անգամ կատարեք լիարժեք թաց մաքրում` օգտագործելով փափուկ կտոր (օրինակ` միկրո մանրաթել): Խոնավ մաքրումը լավ քամված խոնավ շորով մաքրումն է` հատուկ մաքրող միջոցների օգտագործմամբ: Հղկող մաքրող միջոցներով մաքրում կտրականապես խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են վնասել լամինատի կառուցվածքը։ Պետք չէ օգտագործել նաև յուղային հիմքով մաքրող միջոցներ, քանի որ դրանք մակերևույթի վրա թողնում են մի շերտ, որը դեպի իրեն է ձգում կեղտը։ Լամինատի մաքրման իդեալական տարբերակ են փափուկ խոզանակները։
    2. Որպեսզի լամինատը երկար ծառայի ձեզ, խորհուրդ ենք տալիս օգտագործել փափուկ քեչայանման տակեր կահույքի և հատակի վրա դրվող այլ իրերի համար։ Խազերն ու քերծվածքները պետք է ժամանակին վերականգնվեն, որպեսզի կանխվի ամինատի հետագա փչանալու գործընթացը: Բացի այդ, լամինատե հատակը հաճախ վնասվում է կոշիկներից: Խորհուրդ ենք տալիս դռան առջև դնել հատուկ գորգ, իսկ տուն մտնելուց առաջ կոշիկները փոխարինել հողաթափերով:
    3. Լամինատին փայլ հաղորդելու համար կարող եք օգտագործել ջուր՝ խառնված 3-9%-անոց թորած սպիտակ քացախի հետ (1 ճաշի գդալ քացախ 1 լիտր ջուր): Սա ամենահեշտ և հուսալի միջոցն է: Բացի այդ, նման խառնուրդը կօգնի հեռացնել կեղտը՝ առանց մակերեսին շերտ թողնելու, և ձեր լամինատը կփայլի մաքրությամբ։
    4. Կոշիկի հետքերից ազատվելու համար բավարար է միայն գրասենյակային ռետինը, նաև կարող եք սովորական կերակրի սոդա օգտագործել: Իսկ մելանինե սպունգը կմաքրի լամինատի նույնիսկ «ամենահամառ» բծերը:
    5. Լամինատի վնասված հատվածները վերականգնելու համար կարելի է օգտագործել շինարարական մոմ․ մի քանի անգամ անցկացնել քերծվածքի վրայով և այն կանհետանա։
    6. Լամինատի վրայից կենցաղային կեղտը կարող եք հեռացնել լուծիչով կամ սովորական ացետոնով։ Հյութի, գինու, սուրճի թողած բծերը հանվում են սովորական լվացող լուծույթով: Լամինատից ճարպը հեշտությամբ կարելի է մաքրել աման լվացող հեղուկով, իսկ մոմը կամ կպչուն մաստակը նախ պետք է սառեցնել, ապա քերել ռետինե քերիչով:
    7. Լամինատի վիճակի վրա ազդում է նաև տան ջերմաստիճանը․ սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200С:



Ամփոփելով, կցանկանայինք նշել, որ լամինատը խնամելու հիմնական կանոնն է՝ բացառել ավելորդ խոնավության ներթափանցումն այն լվանալիս: Օգտագործելով վերը նշված մեթոդները, և դուք երկար ժամանակ կպահպանեք ձեր լամինատե հատակի գեղեցկությունն ու օգտակար հատկությունները։




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի