Ժամանակի ընթացքում փափուկ կահույքը կորցնում է իր սկզբնական տեսքը: Իսկ բազմոցը, ինչպես հայտնի է, փոշին կուտակելու հատկություն ունի: Հետևեք մեր խորհուրդներին, թե ինչպես մաքրել բազմոցը տնային պայմաններում՝ չծախսելով շատ ժամանակ և միջոցներ։
Տնային պայմաններում բազմոցը մաքրելու հիմնական միջոցները
Բազմոցի մակերեսային մաքրումը բարդ չէ՝ տնային պայմաններում իրականացնելու համար։ Ներկայացնենք ամենատարածված տարբերակները.
Կենցաղային քիմիա։ Vanish-ը թույլ կտա ձեզ հեշտությամբ մաքրել բազմոցը և ազատվել տհաճ հոտերից: Այն նաև կատարելապես անվտանգ է առողջության համար, քանի որ քլոր չի պարունակում: Պատրաստեք ջրային լուծույթ շամպունով (1:9 հարաբերակցությամբ), քսեք բազմոցի մակերեսին և թողեք 30 րոպե: Հաջորդիվ փոշեկուլով հեռացրեք փոշին և կեղտը: Այս միջոցը հարմար է տեղային բծերը բազմոցից հեռացնելու համար:
Խմորի սոդայով և քացախով միջոց (1/3 բաժակ խմորի սոդա+0,5լ ջուր)։ Պատրաստեք սոդայով և քացախով լուծույթ, անուհետև ցողեք այն բազմոցի պաստառի վրա, թողեք 10 րոպե և փոշեկուլով մաքրեք։
Ամոնիակը բծերը մաքրող իդեալական միջոց է։ Այն օգտագործվում է քացախի (1:1), տաք ջրի (1 թեյի գդալ + մեկ բաժակ ամոնիակ) հետ համատեղ:
Ջրածնի պերօքսիդ.Օգտագործել միայն բաց գույնի պաստառապատմամբ բազմոցների դեպքում: Խառնեք ջրածնի պերոքսիդը սոդայի հետ և քսեք բազմոցին, այնուհետև փոշեկուլով մաքրեք։
Տարբեր մակերեսներով բազմոցների մաքրման առանձնահատկությունները
Փափուկ կահույքի խնամք իրականացնելիս պետք է հիշել, որ կան պաստառի տարբեր տեսակներ։ Այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել այնպիսի միջոց, որն ավելի հարմար կլինի կոնկրետ տեսակի պաստառի անվնաս մաքրման համար։
Խորհուրդ է տրվում փափուկ կահույքը շաբաթը մեկ անգամ մաքրել փոշուց: Այդ գործընթացը կարելի է կատարել նաև փոշեկուլով:
Խորհուրդ չի տրվում ծակոտկեն կտորով փափուկ կահույքը թրջել: Շաբաթը մեկ անգամ փոշեկուլը՝ պլյուս հեղուկ օճառի լուծույթը, բավարար է։
Բազմոցի բնական կաշվե պաստառներին կուտակված փոշին պետք է պարբերաբար մաքրել խոնավ կտորով։ Կաշվի խնամքի համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կրեմ։
Արհեստական կաշվե պաստառը պետք է մաքրել սպունգով և օճառաջրով:
Վելյուրե պաստառով բազմոցները կանոնավոր մաքրելու համար օգտագործեք փափուկ խոզանակ կամ մանրաթելային կտոր: Կարելի է մաքրել նաև փոշեկուլով՝ գլխիկին փաթաթելով փափուկ խոնավ կտոր: Վելյուրե պաստառով բազմոցների մաքրման համար քացախը կամ օճառաջուրը ևս կատարյալ են (1 լիտր ջուր՝ 1 ճաշի գդալ քացախի համար):
Կտորե պաստառները մշակվում են ջուրն ու կեղտը ներծծող միջոցներով։
Քլինինգային ընկերության կողմից բազմոցի մաքրման առավելությունները
Վերոհիշյալ միջոցներն իհարկե լավ են, սակայն ամենաճիշտը մասնագետներին դիմելն է։ «ՔլինԼայն» ընկերությունը իրականացնում է փափուկ կահույքի քիմմաքրման բարձրորակ ծառայություններ: Բազմոցների մաքրումը վստահելով պրոֆեսիոնալ մասնագետներին՝ դուք ոչ միայն կխնայեք ձեր ժամանակը, այլև կստանաք թարամացված կահույք, որը կծառայի ձեզ երկար տարիներ։