Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Լոգարանը ժանգից մաքրելու արդյունավետ միջոցներ

Լոգարանը ժանգից մաքրելու արդյունավետ միջոցներ


Ժանգը փչացնում է ոչ միայն լոգարանի արտաքին տեսքը, այլև կարող է հանգեցնել ծածկույթի փչացմանը։



Ժանգի առաջացման պատճառները


Ժանգը ամենադժվար հեռացվողներից է․ առաջանում է վատորակ ծորակից ջրի հոսքի հետևանքով։ Ժանգի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև՝

  • սանտեխնիկայի մաշվածությունը;
  • անբավարար հիգիենայի պահպանումը;
  • էմալի կազմը։

  • Սանտեխնիկան ժանգից մաքրելու լավագույն մեթոդները


    Սանտեխնիկայի մաքրումը ժանգի հետքերից աշխատատար գործընթաց է:

  • Ժանգից մաքրման արդյունավետ մեթոդը աղաթթվի լուծույթն է: Օգտագործեք ռետինե ձեռնոցներ և ռեսպիրատոր: Կիրառեք միջոցը 10-15 րոպե, ապա լվացեք հոսող ջրով։
  • Օքսալաթթու. օգտագործման եղանակը՝ ինչպես նախորդ տարբերակում:
  • Ամոնիակն ու պերօքսիդը նույնպես բավականին լավ մաքրում են ժանգը (1։2 հարաբերակցությամբ)։ Սպունգով քսել մակերեսին, 15 րոպե հետո լվանալ տաք ջրով։
  • Կիտրոնի հյութը, որը սկզբում կփափկեցնի հետքը, որից հետո այն կարելի է հեռացնել սոդայի օգնությամբ։

  • Զուգարանի և լվացարանի մաքրման առանձնահատկությունները


    Ժանգի հեռացումը կարող է իրականացվել հետևյալ նյութերի օգնությամբ․

  • տարբեր տեսակի թթուներ՝ կիտրոն, օքսիդ, քացախ: Դրանք պետք է ցողել և թողնել որոշ ժամանակ (2-3 ժամ), ապա լվանալ ջրով;
  • քացախի և կերակրի սոդայի լուծույթը նույնպես արդյունավետորեն հեռացնում են ժանգը (թողնել 1 գիշեր);
  • ամոնիակ և ջրածնի պերօքսիդ․ օգտագործեք այնպես, ինչպես նկարագրված է նախորդիվ;
  • էլեկտրոլիտը ևս կարող է օգտագործվել զուգարանակոնքի ժանգը հեռացնելու համար: Այնուամենայնիվ, այդ գործիքը հարմար չէ օգտագործման համար, եթե դուք ունեք պլաստիկ խողովակներ:
  • Ատամի մածուկը ժանգը մաքրող հայտնի միջոց է: Տարածեք ժանգոտված մակերեսի վրա և թողեք մի փոքր, ապա լվացեք։

  • Լցնովի բաքի մաքրման առանձնահատկությունները


    Բաքի մաքրումը ներառում է տարբեր մածուցիկ միջոցների, հղկող փոշիների օգտագործում: Խանութներն առաջարկում են մասնագիտացված ապրանքների մեծ տեսականի, որոնցից են՝ Sanoks, Pemolux, Silit Bang և այլն։ Ժողովրդական միջոցներից կարող եք օգտագործել՝

  • ամոնիակը՝ համակցված ջրածնի պերօքսիդի հետ;
  • լվացքի փոշին;
  • սպիտակեցնող ատամի մածուկը։

  • Մետաղական փողրակների (շլանգների) և խառնիչների մաքրման առանձնահատկությունները


    Ժանգը հեռացնելու ամենատարածված միջոցը ամոնիակն է: Ամոնիակը խառնեք ջրածնի պերօքսիդի հետ (1: 2 հարաբերակցությամբ) և քսեք ժանգոտված մակերեսի վրա: Թողեք 20 րոպե և լվացեք ջրով։ Ժանգից ազատվելու մեկ այլ արդյունավետ միջոց է՝ 7% կամ 9% սեղանի քացախը կամ կիտրոնաթթուն: Լուծույթը քսել, թողնել 2-3 ժամ, խիստ աղտոտվածության դեպքում՝ ողջ գիշեր, ապա լվանալ սառը ջրով։


    Ժանգի կանխարգելում


    Ժանգի դեմ լավագույն պայքարը կանխարգելումն է։

  • Սանտեխնիկայի կանոնավոր մաքրում: Շաբաթը մեկ անգամ մաքրել սոդայով, լվացքի օճառով և այլն։
  • Բոլոր արտահոսքերի վերացում, քանի որ հենց ջուրն է առաջացնում ժանգաբծեր։
  • Հատուկ պաշտպանիչ միջոցների օգտագործում, որոնք մակերեսի վրա պաշտպանիչ թաղանթ են ստեղծում:
  • Լավ օդափոխություն:



  • Ինչպե՞ս խնամել լինոլեումը

    Ինչպե՞ս խնամել լինոլեումը


    Չնայած հատակի և հատակածածկերի բազմազանությանը, լինոլեումը մեծ պահանջարկ ունի, քանի որ այն ունի անփոխարինելի ֆունկցիոնալ և գեղագիտական հատկություններ:

    Ինչպե՞ս խնամել լոգախցիկը

    Ինչպե՞ս խնամել լոգախցիկը


    Առանց պատշաճ խնամքի ցանկացած սանտեխնիկա, ի վերջո, կորցնում է իր սկզբնական տեսքը, և դառնում է «բակտերիաների բույն»: Հետեւաբար, շատ կարեւոր է ապահովել լոգախցիկի պատշաճ խնամքը:

    Ինչպե՞ս ազատվել սառնարանի հոտից

    Ինչպե՞ս ազատվել սառնարանի հոտից


    Սառնարանն անկասկած բնակարանի ամենաանհրաժեշտ կենցաղային տեխնիկան է։ Սակայն ժամանակի ընթացքում սառնարանում կարող են տհաճ հոտեր ի հայտ գալ, որոնց պատճառը միշտ չէ, որ ոչ պատշաճ խնամքն է։

    Ինչպե՞ս խնամել լամինատը

    Ինչպե՞ս խնամել լամինատը


    Լամինատը գեղեցիկ և պրակտիկ հատակային ծածկույթ է, որն, արդեն երկար ժամանակ է, դարձել է մանրահատակի (պարկետի) արժանի այլընտրանքը։ Լամինատե հատակի երկարակեցությունը առաջին հերթին կախված է պատշաճ խնամքից: