Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Ծառայություններ /Հոտազերծում և մանրէազերծում







Բնակարաններում, գրասենյակներում և այլ տարածքներում ժամանակ առ ժամանակ հարկ է լինում օդափոխություն կատարել՝ տհաճ կամ անցանկալի հոտերից ազատվելու համար:
«ՔլինԼայն» ընկերությունը ներկայացնում է նորույթ հայկական շուկայում՝ հոտազերծում և մանրէազերծում՝ «չոր մառախուղի» տեխնոլոգիայով: Վերջինս վերացնում է տհաճ հոտերը Fortela Aroma մասնագիտացված նյութերի և այդ նյութերը չոր մառախուղ դարձնող գեներատորի միջոցով: Գործողության արդյունքում լիովին անհետանում են կենդանիների, աղբի, ծխախոտի, քրտինքի և այլ տհաճ հոտերը: Իսկ «չոր մառախուղի» մոլեկուլները ստեղծում են համատարած հոտային ծածկույթ և լցնում հոտազերծվող տարածքը թեթև ու ոչ սուր բույրով:
Բույրերի մեծ տեսականու շնորհիվ հնարավորություն է ստեղծվում գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Իսկ հատուկ ալերգիկ մարդկանց համար առկա է անհոտ նյութ, որը ոչնչացնում է տհաճ հոտերը՝ առանց նորը առաջացնելու:
Օգտագործվող հեղուկները սերտիֆիկացված են, անվտանգ և անվնաս՝ մարդկանց ու կենդանիների առողջության համար:
«ՔլինԼայն» ընկերությունը առաջին ու դեռ միակն է Հայաստանում, որ իրականացնում է բոլոր տեսակի տարածքների՝ բնակելի, կոմերցիոն և արտադրական, ինչպես նաև ավտոմեքենաների հոտազերծում և մանրէազերծում:

Պատվիրել