Հարց: Ինչպե՞ս եք կազմակերպում բնակարանի մաքրությունը:
Պատասխան: ՔլինԼայն ընկերություն զանգահարելով՝ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անհատական մոտեցում: Մենեջերը, վերցնելով մաքրվող տարածքի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիան, կազմում է մաքրուհիների խումբ, մաքրվող տարածքին համապատասխան կոմպլեկտավորում է մաքրող և լվացող միջոցներն ու պարագաները: Աշխատանքներն ամբողջությամբ գտնվում են մենեջերի վերահսկողության տակ: Աշխատանքների ավարտից հետո մենեջերը մաքուր բնակարանը հանձնում է պատվիրատուին:
Հարց: Մենք մեկ տարի առաջ փափուկ կահույք ենք գնել, սակայն այն արդեն կեղտոտվել է, վրան լաքաներ կան: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:
Պատասխան: Հարգելի՛ հաճախորդ, կարող եք օգտվել քիմ.մաքրման ծառայությունից: Մաքրումն իրականացվում է գերմանական արտադրության լվացող փոշեկուլի և իտալական բարձրակարգ նյութերի միջոցով: Վերջիններս հեշտությամբ վերացնում են անգամ արյան, թանաքի և այլ դժվար մաքրվող կեղտաբծերը:
Հարց: Ի՞նչ միջոցներով պետք է լվանալ պատուհանները, որպեսզի մաքրելուց հետո հետքեր չնկատվեն:
Պատասխան: Խորհուրդ է տրվում օգտվել ամոնյակային կամ սպիրտային հիմքով պատրաստված հեղուկներից: Մաքրումն առավել արդյունավետ կլինի, եթե օգտագործեք միկրոֆիբրայից պատրաստված ջնջոցներ: