«Քլին Լայն» ընկերության համար ապրիլ ամիսն ամենազբաղվածներից մեկն է, քանի որ ապրիլին են հիմնականում իրականացվում և՛ գարնանային սեզոնային մաքրման աշխատանքները, և՛ համաքաղաքային շաբաթօրյակները: Բացի այդ, հենց այդ ամսին է լինում հյուրերի մեծ հոսք արտերկրից, ինչով պայմանավորված կարևորվում է հասարակական տարածքների ըստ պատշաճին մաքրությունը:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս «Քլին Լայն» ընկերությունն ակտիվ մասնակցություն ունեցավ Երևանի քաղաքապետարանի համամայրաքաղաքային շաբաթօրյակի կոչին: Ընկերությունն ամբողջ անձնակազմով, առավոտից մինչ ուշ երեկո, առանձին խմբերով իրականացրեց բոլոր գործընկեր կազմակերպությունների շրջակա տարածքների մաքրում, բարեկարգում, ֆասադների, գովազդային վահանակների լվացում, շենքերի ու շինությունների դժվար հասանելի հատվածների մաքրում հատուկ նյութերի ու տեխնիկայի օգնությամբ: Իսկ այն տարածքներում, որտեղ կային բակային կանաչ հատվածներ, իրականացվեց նաև ծառատունկ, գազոնների ու ծաղիկների տնկում:
«Քլին Լայնի» անձնակազմը կարևորում է նման միջոցառումները թե՛ պրոֆեսիոնալ առումով, թե՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, քանի որ մայրաքաղաքի պատշաճ տեսքն ու մաքրությունը բոլորի խնդիրն է: