«Անհավանական մաքուր մետրո»՝ այսպես են բնութագրել զբոսաշրջիկները Երևանի Մետրոպոլիտենը վերջերս entertrain.1in.am-ի կողմից կատարած հարցման ժամանակ:
Երևան ժամանած զբոսաշրջիկներին մետրոյի մաքրությունից շատ զարմացրել են ցայտաղբյուրները (1), տրանսպորտային «մշակույթն» (2) ու հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում (3): Հարցված գրեթե բոլոր արտասահամանցիներին հատկապես զարմացրելէ այն հանգամանքը, որ նման մաքրությամբ հանդերձ մետրոյի և ոչ մի կայարանում աղբամաններ կամ մաքրության պահպանման հորդորով ցուցանակներ չկան:
Այդ ամենն իհարկե զարմանալի չէ, քանի որ շուրջ 2 տարի է, ինչ Մետրոպոլիտենի մաքրման աշխատանքները ստանձնել է «Քլին Լայն» ընկերությունը: Այդ ընթացքում ընկերությունն իրականացրել ու իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ մետրոյի ողջ տարածքում օրվա բոլոր ժամերին իդեալական մաքրություն ապահովելու համար:
Ի դեպ, Մետրոպոլիտենի մաքրությունից զատ, հարցվածների մոտ ամենաշատ զարմանք առաջացրած մյուս երևույթներն են՝ Երևանի հանգիստ և անվտանգ գիշերները, քաղաքի՝ Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկ լինելը, մատչելի ատամնաբուժարաններն ու գեղեցկության սրահներն ու հայերի հյուրասիրությունը: