«Քլին Լայնը» ստանձնեց «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերի մաքրման աշխատանքները
2017 թ.- ի դեկտեմբերի 11-ից «Քլին Լայն» ընկերությունն ստանձնեց «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերի մաքրման աշխատանքները` hաղթող ճանաչվելով «Յունիբանկ»
ՓԲԸ-ի մասնաճյուղերի մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթում: Ընկերությունն իրականացնելու է բանկի երևանյան, ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության բոլոր մասնաճյուղերի մաքրման աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Քլին Լայնը» իրականացնում է նաև «Արմսվիսբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի երևանյան և մարզային մասնաճյուղերի մաքրման ծառայությունները: Յոթ տարի լինելով շուկայում՝ «Քլին Լայնը» -ը ձեռք է բերել հայաստանյան մի շարք խոշոր ընկերությունների վստահությունն ու նրանից շատերի հետ հաստատել երկարամյա համագործակցության պայմանագրեր: