Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Տարածքների ախտահանում

Տարածքների ախտահանում


Տարածքներում ու շինություններում տարատեսակ գործունեություն ծավալելիս կուտակվում են պաթոգեն միկրոօրգանիզմներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ախտահանմանը։


Ախտահանման հիմնական տեսակներն ու մեթոդները


Ախտահանումը ժամանակակից մարդու առօրյայի անբաժան մասն է կազմում։ Դրանց շարքին են դասվում՝ ձեռքերը լվանալը, ցնցուղ ընդունելը և ամենօրյա հիգիենիկ պրոցեդուրաները։ Կան տարածքների ախտահանման մի քանի տեսակներ․


Մեխանիկական ախտահանում։ Ախտահանման այս տեսակը հասանելի է յուրաքանչյուրին, քանի որ այս դեպքում հատուկ սարքավորումներ չեն պահանջվում։ Սակայն այս տիպի ախտահանման ժամանակ վերանում են ոչ բոլոր պաթոգեն օրգանիզմները։ Նպատակահարմար է այն համակցել ախտահանման մյուս տեսակների, օրինակ՝ ֆիզիկականի կամ քիմիականի։


Ֆիզիկական ախտահանում։ Իրականացվում է ուլտրամանուշակագույն լամպի և եռացման միջոցով։ Այստեղ հիմնական շեշտը դրվում է բարձր և ցածր ջերմաստիճանների կիրառման վրա, ներառյալ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ մշակումը։


Քիմիական ախտահանում։ Այս մեթոդի մեջ գլխավոր խնդիրը վնասակար միկրոօրգանիզմների վերացումն է հատուկ նյութերի միջոցով՝ քլոր, սպիրտ, ջրածնի պերօքսիդ, ֆորմալին և այլն։


Համակցված ախտահանումը
ներառում է մի քանի մեթոդներ, օրինակ՝ խոնավ մաքրումն ու դրան հաջորդող ուլտրամանուշակագույն լույսով ճառահայթումը։


Ախտահանման պրոֆեսիոնալ միջոցներ


Ժամանակակից աշխարհի շուկաներում կա ախտահանման ու միջոցների ընտրության մեծ հնարավորություն։ Միջոցներից շատերը պարունակում են երկու կամ ավելի համակցված նյութեր։


Առանձնացնում ենք ախտահանման հետևյալ միջոցները՝

 

    - Քլոր պարունակող միջոցներ, որոնք առավելապես նախատեսված են շինությունների, ջրի, սպիտակեղենի ու գործիքների ախտահանման համար։
    - Լվացող միջոցներ։ Պարունակում են հատուկ ակտիվ նյութեր, որոնք նախատեսված են սանհանգույցների, աղբարկղների ախտահանման համար։
    - Օքսիդացնող նյութեր, որոնք օգտագործվում են բժշկական սարքերի և կենցաղային իրերի ախտահանման համար։ Այս խմբին են դասվում հիդրոպերիտը, ջրածնի պերօքսիդը և կալիումի պերմանգանատը։
    - Ֆենոլները, ալդեհիդները, որոնք ունեն մաշկը գրգռող հատկություն, այդուհանդերձ ոչնչացնում են բակտերիաները, վիրուսները և շատ այլ միկրոբներ։

Ախտահանման վերաբերյալ օգտակար խորհուրդներ


Սպիրտ պարունակող նյութերով պարբերաբար ախտահանեք խոհանոցային պարագաները, բջջային հեռախոսները, ստեղնաշարը, հեռակառավարման վահանակը և դռան բռնակները։


Մաքրման աշխատանքներից հետո անպայման ախտահանեք օդը, այլ կերպ ասած՝ հաճախ օդափոխեք տարածքը։


ՔլինԼայն քլինինգային ընկերությունը վաղուց և հաջողությամբ զբաղվում է տարածքների ախտահանման աշխատանքներով։ Մեր փորձառու աշխատակիցները կախտահանեն ինչպես բնակելի, այնպես էլ արտադրական տարածքները։ Բնակելի և ոչ բնակելի տարածքների ախտահանումն իրականացվում է բացառապես պրոֆեսիոնալ նյութերով, որոնք անվտանգ են մարդու առողջության համար, ինչպես նաև՝ եվրոպական առաջատար արտադրողների սարքավորումներով։




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի