Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Բնակարանի ամառային մաքրում․ Օգտակար խորհուրդներ

Բնակարանի ամառային մաքրում․ Օգտակար խորհուրդներ
Բնակարանի մաքրումը ենթադրում է կուտակված փոշուց և կեղտից մակերեսների կանոնավոր մաքրում։ Այնուամենայնիվ, դա էլ չի կարող ապահովել 100%-անոց արդյունք, հատկապես, երբ արագ փոփոխվում է եղանակը։ Տան ամառային մաքրումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ տարվա այս սեզոնին տարածքներն ինտենսիվ աղտոտվում են: Ամռանը բնակարանում մշտական մաքրություն պահպանելու համար հետևեք մեր փորձառու մասնագետների խորհուրդներին։

2 կարևոր խորհուրդ՝ ամառային մաքրությունն սկսելուց առաջ


Քանի որ ամռանը պատուհաններն անընդհատ բացվում են, փողոցի փոշին անմիջապես մուտք է գործում տարածք ու «տեղավորվում» առաստաղի, պատերի մակերեսների ու հատակի վրա: Ամռան ընթացքում օպտիմալ մաքրությունը պահպանելու համար տան մակերեսները և հատակը պետք է ամեն օր մաքրվեն խոնավ շորով:
Խորհուրդ համար մեկ․ մեկ օրվա ընթացքում մի փորձեք մաքրություն անել, հատկապես՝ մեծ տան դեպքում։ Կատարվելիք աշխատանքների ծավալը բավականին մեծ է, և օրվա վերջում հավանաբար չեք կարողանա հաղթահարել պլանը, արագ կսպառվեք: Պլանավորեք աշխատանքները մի քանի օրվա համար և ժամանակ թողեք հանգստի համար:
Երկրորդ խորհուրդ․ բնակարանի կամ տան լայնածավալ մաքրումից առաջ նախ հեռացնել մեծ աղբն ու չօգտագործվող իրերը։ Դրանից հետո դուք կարող եք տեսնել աշխատանքի իրական մասշտաբն ու սկսել մաքրությունը։

Եվս 5 խորհուրդ՝ բնակարանի ու տան մաքրման համար


1.Կարգի բերեք պահարանները: Սա վերաբերում է նաև խոհանոցին ու տան տնտեսական հատվածին։ Կոտրված, չօգտագործվող իրերը՝ ուղիղ աղբարկղ, կեղտոտ հագուստը՝ լվացքի մեքենա։ Սրբեք փոշին բոլոր դարակներից, մակերեսները՝ խոնավ շորի միջոցով:
2.Նորացրեք անկողնային սպիտակեղենը: Հատկապես ամռանը անկողնային պարագաները պետք է փոխվեն շաբաթական առնվազն 3 անգամ: Տաք եղանակին արագ վերարտադրվում են փոշու միկրոբները, և, քանի որ սպիտակեղենն ամենամոտն է մարմնին, պետք է այն իդեալական մաքուր լինի: Գերադասելի է քնել բամբակե սպիտակեղենի վրա․ այն թարմացնում է տաք եղանակին ու լավ կլանում է խոնավությունը:
3.Փոխեք բարձերի ծածկոցները: Իսկ ավելի լավ կլինի, եթե լվանաք փափուկ կահույքի պաստառները, եթե դա հնարավոր է։ Թարմացված գույներն ու գործվածքը ամառային տրամադրություն կհաղորդեն սենյակին՝ գարնանային գաղջից հետո։
4.Լվացեք պատուհաններն ու վարագույրները: Դա կնշանակի մաքուր հայացք դեպի դուրս և թարմ միկրոկլիմա՝ տանը։ Ձեզ համար միանգամից ավելի հեշտ կդառնա շնչելը, և տունը կդառնա ավելի պայծառ:
5.Մաքրեք խոհանոցը և սպասքը: Անհրաժեշտ է լվանալ խոհանոցի տարածքը՝ ներառյալ պահարաններն ու կենցաղային տեխնիկան: Կուտակված ճարպը բակտերիաների և մանրէների բազմացման գլխավոր նախապայմանն է: Դրանք նաև կուտակվում են խոհանոցային սպասքի ու պարագաների վրա: Վերջիններս կարելի է հեշտությամբ մաքրել կերակրի սոդայով:

«ՔլինԼայն» ընկերությունը Երևանում կազմակերպում է սենյակների, բնակարանների, տների և ամառանոցների մաքրում՝ տարվա ցանկացած եղանակին: Գնահատելով ամառային մաքրման առանձնահատկություններն ու մեծածավալ աշխատանքը, մենք կկազմենք հատուկ մաքրման ծրագիր, ձեր տունը կուտակված փոշուց ու կեղտից ամբողջությամբ մաքրելու համար:



Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։