Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Կերամիկական սալիկների և մետլախի խնամքի առանձնահատկությունները

Կերամիկական սալիկների և մետլախի խնամքի առանձնահատկությունները

Կերամիկական սալիկները ժամանակակից խոհանոցի կամ բաղնիքի բաղկացուցիչ մասն են, քանի որ դրանք ունեն բավականին գրավիչ տեսք, իսկ մաքրման մեթոդներն այնքան էլ բարդ չեն:


Կերամիկական սալիկների մաքրման հիմնական միջոցներն ու նյութերը


Կերամիկական սալիկների մաքրման միջոցներն ու մեթոդները պետք է ընտրվեն՝ ելնելով սալիկի մակերեսից ու կեղտի մաքրման բարդությունից։ Ներկայումս խանութների ցուցադարակներում կարելի է գտնել բազմատեսակ նյութեր, որոնք հաջողությամբ կիրառվում են կերամիկական սալիկների մաքրման գործընթացում։ Դրանք հեշտությամբ հեռացնում են ճարպային բծերը, կեղտը և բորբոսը: Նախքան գնելը, ուշադրություն դարձրեք, թե որ տեսակի սալիկների համար են դրանք նախատեսված: Նախապատվությունը տվեք կրեմային կամ գելային խառնուրդներին, որոնք, իրենց մեջ հղկող նյութերի բացակայության պատճառով, քերծվածքներ չեն թողնում սալիկի վրա:

կերամիկական սալիկների և մետլախի խնամք


Կերամիկական սալիկների մաքրման միջոցները բաժանվում են նաև հետևյալ սկզբունքով․


    Հղկող գործառույթ ունեցող նյութերով հնարավոր է «հաղթել» խորը շերտով կեղտն ու «խելքի բերել» ուժեղ աղտոտված մակերեսները։
    Քիմիական հիմքով արտադրանքը քայքայում է կեղտը, որից հետո նրբորեն հեռացնում այն՝ առանց քերծելու կերամիկական սալիկների մակերեսը։
    Թթվային նյութերը գերազանց արդյունք են ապահովում անօրգանական աղտոտվածության դեպքում։
    Ալկալային արտադրանքներն ունեն բազմակողմանի գործառույթ, քանի որ դրանք իդեալական են ամեն տեսակի աղտոտումից ազատվելու համար։

Կերամիկական սալիկների մաքրման հիմնական մեթոդները


Կերամիկական սալիկներն առավել հաճախ օգտագործվում են խոհանոցի, միջանցքի և լոգարանի հատակների ծածկույթն ապահովելու համար: Որպեսզի սալիկները միշտ աչքին հաճելի գեղագիտական տեսք ունենան, անհրաժեշտ է պարբերաբար հոգ տանեք դրանց մասին:


Կերամիկական սալիկների և մետլախի խնամք

Տանը, կերամիկական սալիկները մաքրելիս, կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած նյութերը, որոնց շարքում կարելի է առանձնացնել հետևյալ մաքրման միջոցները.


    Սպասք լվանալու հեղուկը, որը կօգնի հեռացնել սալիկներից թեթև կեղտը: Այն պետք է քսել սալիկին, թողնել 10 րոպե, ապա սրբել լաթով։
    • Հեղուկ ամոնիակը (2-3 ճ.գ. /1 լ համամասնությամբ) կհաղթահարի թեթև աղտոտվածությունը և կերամիկական սալիկներին կտա նուրբ փայլ:
    • Կերամիկական սալիկներից ճարպը, կրաքարը և նստվածքները հանելու ամենակիրառելի միջոց է նաև կիտրոնաթթուն:
    Սոդան և քացախը կօգնեն ազատվել ճարպային կուտակումներից և այլ նմանատիպ աղտոտումներից։ Սոդան պետք է լուծել ջրի մեջ և լաթի միջոցով քսել սալիկի մակերեսին:
    Քացախը և կիտրոնաթթուն իդեալական տարբերակ են կրաքարի շերտը հեռացնելու համար: Սալիկի անհարթ մասերում կուտակված նյութերն առավել նպատակահարմար է մաքրել ատամի խոզանակով:

կերամիկական սալիկների և մետլախի խնամք

Օգտակար խորհուրդներ կերամիկական սալիկների խնամքի համար


    • Կերամիկական սալիկները չեն կորցնի իրենց նախնական տեսքը, եթե ամեն շաբաթ հայելու և ապակու համար նախատեսված մաքրող միջոցներով դրանք փայլեցնեք:
    • Մի չարաշահեք թթվային հիմքով լվացող միջոցների օգտագործումը:
    • Կերամիկական սալիկները մաքրելիս կարող եք օգտագործել ջրի մեջ լուծված կավիճ: Դա նրանց կտա փայլ և հիանալի թարմ տեսք:
    • Կերամիկական սալիկները փայլեցնելու համար կարելի է օգտագործել նաև ալկոհոլով ներծծված կտոր:
    • Սալիկները մաքրելուց առաջ փորձեք գոլորշու միջոցով խոնավացնել դրանք:
    • Կերամիկական սալիկները պետք է լվանալ ներքևից վերև և սրբել հակառակ ուղղությամբ: Դա կօգնի արագ ու առանց ավելորդ ջանքերի լվացմանը։



Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։