Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Գորգերի հետքերի մաքրում տան պայմաններում

Գորգերի հետքերի մաքրում տան պայմաններում


Գորգերը ոչ միայն զարդարում են տունը, այլև հիանալի կերպով պաշտպանում սառը հատակից: Այդուհանդերձ գորգերը հաճախ են կեղտոտվում։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս օգտագործել ստորև ներկայացված մեթոդները:


Գորգերի բծերը հեռացնելու հիմնական միջոցները


  • Սննդամթերքի բծերը մաքրվում են տաք ջրին լվացքի փոշի ավելացնելով: Օրինակ՝ մայոնեզի բծերը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բենզինի քիչ քանակությամբ թրջված կտոր: Մրգերի բծերը մաքրելու համար օգտագործեք 1 ճաշի գդալ գինու քացախ՝ 1 լիտր ջրի մեջ: Գորգից յուղը կարելի է մաքրել օսլայով կամ սովորական թեփով:
  • Հեղուկներից բծերը հանվում են ջրով և 1 ճաշի գդալ գլիցերինով:
  • Բրդյա կտորներից հետքերը հանելու համար օգտագործեք սպասք լվացող միջոց, իսկ ոչ բրդյա կտորների դեպքում՝ ամոնիակի սպիրտ:


  • Տարբեր բծեր հեռացնելու մեթոդներ


  • Սափրվելու փրփուրը հարմար է բոլոր տեսակի հետքերի համար։ Կիրառման եղանակը՝ լցնել աղտոտված հատվածի վրա, 30 րոպե այդպես թողնելուց հետո մաքրել թաց սպունգով։
  • Մաստակ, սոսինձ հեռացնելու համար կօգնի սովորական սառույցի խորանարդը:
  • Մոմի հետքերը գորգի վրայից հեռացնելու համար հարկավոր է սպիտակ սրբիչով ծածկել և արդուկել տաք արդուկով ոչ ավել, քան 30 վայրկյան։
  • Սուրճի, թեյի, ալկոհոլի հետքերը մաքրելու համար կօգնի սովորական ջրածնի պերօքսիդը։

  • Հին բծերի հեռացման առանձնահատկությունները


    Հին ու նոր բծերի հեռացման գործընթացը գրեթե նույնն է: Մաքրելուց առաջ հետքը պետք է թրջել, ապա մանրակրկիտ ձևով սրբել կտորով, օգտագործել մաքրող միջոց ու թողնել այն մի քանի ժամ: Բացի այդ, հին բծերը հեռացնելու համար, կարող եք օգտագործել գլիցերին:


    Գորգերի բծերի պրոֆեսիոնալ հեռացման առավելությունները


    Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչպես կարելի է գորգից հանել բծերը տնային պայմաններում, սակայն եթե ցանկանում եք ստանալ անթերի արդյունք, խորհուրդ ենք տալիս դիմել ՔլինԼայն մաքրման ընկերությանը ու հանձնել այդ աշխատանքը մեր մասնագետներին:


    Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք՝

  • գորգերի տարբեր տեսակների համար նախատեսված մաքրող միջոցների մեծ ընտրություն,
  • մեր մասնագետների հսկայական փորձը տարբեր ծագում ունեցող բծերը վերացնելու գործում,
  • կատարված աշխատանքի օպերատիվությունն ու որակը:



  • Ինչպես սպիտակության աստիճան լվանալ լոգարանը

    Ինչպես սպիտակության աստիճան լվանալ լոգարանը


    Ճերմակ լոգարանը զարդարում է տարածքը: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, անբավարար խնամքի պատճառով, կարող են հայտնվել ժանգ և կրաքար:

    Ինչպես արագ ազատվել տան մրջյուններից

    Ինչպես արագ ազատվել տան մրջյուններից


    Մրջյունների առկայությունը խնդիր է, որոնց բախվում են առանձնատների կամ բնակարանների մեծ մասը: Ինչպես գիտեք, մրջյունները շատ կապված են իրենց ապրելավայրին և շատ դժկամությամբ են լքում այն:

    Ինչպե՞ս և ինչո՞վ լվանալ բյուրեղապակյա ջահը

    Ինչպե՞ս և ինչո՞վ լվանալ բյուրեղապակյա ջահը


    Բյուրեղապակյա ջահը շքեղության առարկա է ու լույսի աղբյուր, որը պահանջում է ճիշտ ու համակարգված խնամք: Մեր այսօրվա հոդվածում կքննարկենք, թե ինչպես պետք է պատշաճ կերպով խնամել բյուրեղապակյա ջահերը։