Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Հեռուստացույցի մաքրման առանձնահատկությունները

Հեռուստացույցի մաքրման առանձնահատկությունները


Հեռուստացույցը յուրաքանչյուր տան կարևոր ատրիբուտն է, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ հետևել հեռուստացույցի մաքրությանը:



Հեռուստատացույցի խնամքի արդյունավետ մեթոդներ


Նախքան հեռուստացույցը մաքրելը, առաջին հերթին այն պետք է անջատել էլեկտրականությունից։


Հեռուստացույցը մաքրելու համար հարմար են.

  • Բոլոր տեսակի էկրանների համար հարմար են թաց անձեռոցիկները, որոնք չեն պարունակում հղկող նյութեր և ունեն հատուկ բաղադրություն;
  • Մաքրման արդյունավետ տարբերակ են նաև այն չոր և թաց անձեռոցիկները, որոնք ունեն հակաստատիկ ազդեցություն;
  • Էկրանից փոշին հեռացնելու համար կարող եք օգտագործել նաև փափուկ կտորներ;
  • Խորհուրդ ենք տալիս օգտագործել միկրոֆիբրե կտորներ՝ փոշին, յուղի շերտերն ու բծերը հեռացնելու համար;
  • Հատուկ գելերը, աէրոզոլները ևս հիանալի միջոց են կեղտի և յուղի դեմ պայքարում: Դրանք քսեք անձեռոցիկի կամ կտորի վրա և միայն դրանից հետո սրբեք հեռուստացույցի մակերեսը;
  • Հեռուստացույցի էկրանը կարող եք մաքրել նաև օճառաջրի մեջ թաթախված բամբակով։

  • LED, LCD, OLED հարթ և պլազմային հեռուստացույցների խնամքի առանձնահատկությունները


    LCD և նմանատիպ պլազմային հեռուստացույցները շատ զգայուն են քայքայիչ նյութերի նկատմամբ: Դրանք մաքրելիս խորհուրդ է տրվում օգտագործել.

  • Հակաստատիկ տիպի կտորներ, որոնք նախատեսված են նմանատիպ էկրանները մաքրելու համար;
  • Փափուկ միկրոֆիբրե գործվածքները ևս լավ են կլանում են խոնավությունը;
  • Կարող եք օգտագործել նաև LCD էկրանների խնամքի համար նախատեսված հատուկ միջոցներ: Դրանք պարունակում են ալկոհոլ չպարունակող աէրոզոլ: LCD էկրանները խնամելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել միկրոֆիբր և սփրեյ, որոնք ունեն փոշեդիմացկուն հատկություններ;
  • Պլազմային էկրանները խորհուրդ է տրվում մաքրել օճառի լուծույթներով՝ օգտագործելով միկրոֆիբր, իսկ լուսադիոդային էկրանների ետևի կողմը մաքրելիս՝ օգտագործեք առանց մազմզուկների լաթ:

  • Հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մաքրման առանձնահատկությունները


    Նախքան հեռակառավարման վահանակի մաքրմանը անցնելը, առաջին հերթին ստուգեք՝ արդյո՞ք բոլոր կոճակներն են աշխատում: Հաջորդիվ ապամոնտաժեք հեռակառավարման վահանակը և ներքին մեխանիզմը մաքրեք էթիլային սպիրտով: Կոճակներից կեղտը մաքրելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մաքրող լուծույթ կամ էթիլային սպիրտ: Հետո սրբեք չոր շորով և հավաքեք վահանակը՝ հակառակ հերթականությամբ: Եթե չեք ցանկանում ամբողջությամբ քանդել վահանակը, կարող եք պարզապես այն սրբել խոնավ շորով, իսկ կոճակների շուրջը կեղտը մաքրել սպիրտով թաթախված ատամի խոզանակով։


    Հեռուստացույցի մաքրման լավագույն միջոցները


  • Հատուկ փրփուր Patron F3-029, որը հետքեր չի թողնում։
  • Colorway 1032-ը կօգնի սրբել աղտոտված մակերեսը:
  • LCD էկրանները հիանալի մաքրվում են Data Flash 1620 Spray-ով:
  • Սեղանի քացախը (3% քացախ և թորած ջուր) նույնպես կարելի է օգտագործել LCD մոնիթորները մաքրելիս: Կտորը թրջեք լուծույթով և սրբեք էկրանը, ապա չորացրեք մաքուր շորով։

  • Ամենօրյա խնամք


    Հեռուստացույցի ամենօրյա խնամքը ներառում է փոշու կանոնավոր մաքրումը միկրոֆիբրով:




    Լոգարանը ժանգից մաքրելու արդյունավետ միջոցներ

    Լոգարանը ժանգից մաքրելու արդյունավետ միջոցներ


    Ժանգը փչացնում է ոչ միայն լոգարանի արտաքին տեսքը, այլև կարող է հանգեցնել ծածկույթի փչացմանը։

    Արդյունավետ միջոցներ բորբոսից ազատվելու համար

    Արդյունավետ միջոցներ բորբոսից ազատվելու համար


    Բնակարանում բորբոսը ոչ միայն փչացնում է ինտերիերը, այլև վնասում է մարդու առողջությանը, ինչպես նաև՝ տհաճ հոտի աղբյուր է հանդիսանում։

    Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառարանը ճարպից

    Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառարանը ճարպից


    Միկրոալիքային վառարանը վաղուց արդեն բոլորին քաջ ծանոթ կենցաղային սարք է, առանց որի դժվար է պատկերացնել խոհանոցը։ Այնուամենայնիվ,պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ հոգ տանել, որպեսզի որքան հնարավոր է երկար օգտագործվի: