
Միֆ թիվ 1. Սպիտակեցնող միջոցը լավագույն մաքրող միջոցն է:
Շատերը կարծում են, որ սպիտակեցնող միջոցը վերջնական մաքրող միջոց է, քանի որ այն ուժեղ է և հեռացնում է մանրէներին: Այնուամենայնիվ, թեև սպիտակեցումը կարող է արդյունավետ լինել որոշ մանրէների ոչնչացման համար, սակայն այն լավագույն մաքրման մեթդը չէ բոլոր մակերեսների համար: Իրականում, սպիտակեցնող նյութեր օգտագործելը որոշ մակերեսների վրա, օրինակ, գրանիտի կամ մարմարե սալիկների վրա, կարող է նույնիսկ վնասել դրանք:
Բացի այդ, սպիտակեցնող միջոցը կարող է վնասակար լինել առողջության համար, եթե ճիշտ չօգտագործվի: Օդ արտազատվող գոլորշիները կարող են առաջացնել շնչառական խնդիրներ, իսկ եթե սպիտակեցնող նյութը խառնեք այլ քիմիական նյութերի, օրինակ՝ ամոնիակի հետ, կարող է վտանգավոր գազ առաջանալ:
Միայն սպիտակեցնող միջոցին ապավինելու փոխարեն օգտագործեք այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են քացախը կամ ջրածնի պերօքսիդը: Այս նյութերն արդյունավետ են մանրէները ոչնչացնելու գործում և ավելի անվտանգ են օգտագործման մեջ:
Միֆ թիվ 2. Սպասք լվանալը ձեռքով ավելի հիգիենիկ է, քան սպասք լվացող մեքենան օգտագործելը:
Շատերը կարծում են, որ ամանները ձեռքով լվանալն ավելի հիգիենիկ է, քան սպասք լվացող մեքենա օգտագործելը, քանի որ ենթադրվում է, որ այդ մեքենաներում օգտագործվող տաք ջուրն ու օճառն այնքան արդյունավետ չեն, որքան ձեռքով լվացումը: Այնուամենայնիվ, դա միշտ չէ, որ ճիշտ է:
Բոննի համալսարանի կողմից անցկացված հետազոտության համաձայն սպասք լվացող մեքենաներն ավելի հիգիենիկ են, քան ամանների ձեռքով լվացումը։ Սպասք լվացող մեքենաներում օգտագործվող բարձր ջերմաստիճանը և ուժեղ լվացող միջոցները արդյունավետ են մանրէները սպանելու համար, և ավելի քիչ հավանական է, որ բակտերիաները տարածվեն մի ամանից մյուսը:
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ սպասք լվացող մեքենաները պետք է պարբերաբար մաքրվեն՝ համոզվելու համար, որ դրանք ճիշտ են աշխատում: Եթե Ձեր աման լվացող մեքենայում կա նստվածք կամ տհաճ հոտ, ժամանակն է այն մանրակրկիտ մաքրել:
Միֆ 3. «Բնական» կամ «Կանաչ» պիտակավորված մաքրող միջոցները միշտ անվտանգ են:
Շատերը կարծում են, որ «Բնական» կամ «Կանաչ» պիտակավորված մաքրող միջոցները միշտ անվտանգ են, քանի որ դրանք ավելի քիչ քիմիական նյութեր են պարունակում: Թեև այս ապրանքներն ընդհանուր առմամբ ավելի անվտանգ են շրջակա միջավայրի և առողջության համար, սակայն միշտ չէ, որ 100% անվտանգ են:
Որոշ բնական մաքրող միջոցներ նույնիսկ կարող են առաջացնել գրգռվածություն կամ ալերգիկ ռեակցիաներ, հատկապես, եթե զգայուն մաշկ ունեք: Կարևոր է ուշադիր կարդալ պիտակները և հասկանալ այդ ապրանքների բաղադրությունը՝ նախքան դրանք օգտագործելը:
Բացի այդ, որոշ բնական մաքրող միջոցներ կարող են այնքան արդյունավետ չլինել, որքան դրանց քիմիական այլընտրանքը: Եթե դուք օգտագործում եք բնական մաքրող միջոց և գտնում եք, որ այն ամբողջական ներգործություն չի ունենում, մտածեք ավելի ամուր քիմիական հիմքով արտադրանքի անցնելու մասին:
Առասպել թիվ 4. Փոշու մաքրումն անհրաժեշտ է միայն արտաքին տեսքի համար:
Շատերը կարծում են, որ փոշին մաքրելը միայն անհրաժեշտ է տունը մաքուր և կոկիկ տեսքի բերելու համար: Այնուամենայնիվ, փոշու մաքրումը հիրավի կարևոր քայլ է առողջ կենսամիջավայրի պահպանման համար:
Փոշին կարող է պարունակել մի շարք վնասակար մասնիկներ, ինչպիսիք են ալերգենները, կենդանիների մազերը և նույնիսկ՝ արճիճը: Ճիշտ ժամանակին դրանցից չազատվելու դեպքում, այդ մասնիկները կարող են առաջացնել շնչառական և առողջական այլ խնդիրներ:
Տնից փոշին արդյունավետ հեռացնելու համար օգտագործեք միկրոֆիբրե շոր կամ փոշի մաքրող գործիք, որոնք վերջնականպես «ծուղակը կգցեն» փոշու մասնիկները՝ դրանք ավելի տարածելու փոխարեն: Բացի այդ, աշխատեք մաքրել օդափոխիչները և պարբերաբար փոխել Ձեր օդորակման ֆիլտրերը՝ տանը փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով:
Այսպիսով, կան բազմաթիվ միֆեր և սխալ պատկերացումներ՝ կապված մաքրության հետ, և հույժ անհրաժեշտ է տարանջատել իրականությունը հորինվածքից: Հասկանալով մաքրման ընդհանուր գործելակերպի մասին ճշմարտությունը՝ Դուք կարող եք մաքուր, առավել առողջ և անվտանգ դարձնել տունը՝ Ձեր և Ձեր ընտանիքի համար: