Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ձգվող առաստաղների խնամք

Ձգվող առաստաղների խնամք
Եվ այսպես, տունը վերանորոգել ենք, տեղադրել ենք ձգվող առաստաղներ ու վայելում ենք տան մաքրությունը: Որոշ ժամանակ անց, սակայն, սկսում ենք մտածել ձգվող առաստաղները մաքրությունը պահպանելու ուղղությամբ: Սովորաբար ձգվող առաստաղների արտաքին թաղանթը պատված է լինում հատուկ հակաստատիկ նյութով, ինչի շնորհիվ ձգվող առաստաղները փոշի չեն վերցնում: Սակայն տան տարբեր մասերում աղտոտման մակարդակը տարբեր է, և միևնույնն է, առաջ են գալիս հարցեր՝ ինչպե՞ս մաքրել ձգվող առաստաղները, կարելի՞ է արդյոք լվանալ, թե՞ հատուկ նյութեր են անհրաժեշտ մաքրման համար:

Ձգվող առաստաղների մաքրման տեսակները


Եվ այսպես, առաստաղների մաքրման համար թույլատրելի են հետևյալ եղանակները՝
Չոր մաքրում. մաքրման այս եղանակն իրականացվում է փոշեկուլով կամ փափուկ, խավավոր լաթով՝ հեռացնելով փոշին ու սարդոստայնները: Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում ավելի գործածությունը նպատակահարմար չէ:
Թաց մաքրում՝ խոնավ սպունգով կամ ֆլանելե լաթով: Առաստաղի վրա ճարպոտ շերտի առկայության դեպքում ջրին կարելի է ավելացնել մաքրող նյութեր՝ հեղուկ օճառ, սպասք լվանալու հեղուկ, պոլիրոլ կամ ձգվող առաստաղների համար նախատեսված հատուկ բաղադրություն:
Մաքրման եղանակի ընտրությունը կախված է առաստաղի աղտոտվածության աստիճանից, ինչպես նաև առաստաղի տեսակից: 
ՊՎՔ կամ գործվածքե փայլատ առաստաղների մաքրման համար բավական է փոշեկուլով չոր մաքրումը:
Փայլուն առաստաղները մաքրում են չոր անձեռոցիկով, անուշադրի սպիրտի 10% լուծույթով կամ նոսր օճառաջրով: Փայլուն առաստաղների դեպքում չի թույլատրվում կերոսին, լուծիչներ կամ ացետոն պարունակող միջոցների գործածումը:


Տարբեր սենյակների ձգվող առաստաղների խնամքի առանձնահատկությունները


Սենյակների շահագործման պայմաններից ելնելով՝ տարբեր է լինում աղտոտվածության մակարդակը, ինչից ելնելով էլ ընտրում ենք մաքրման այս կամ այն եղանակը:
Հյուրասենյակի և ննջարանների առաստաղները սովորաբար չեն կեղտոտվում, պարզապես ժամանակի ընթացքում փոշին և սարդոստայնները մաքրելու անհրաժեշտություն է առաջանում: Այս դեպքում մաքրման իդեալական եղանակ կարելի է համարել չոր մաքրումը՝ փոշեկուլով, չոր լաթով կամ փափուկ խոզանակով:
Խոհանոցի առաստաղներն ամենից շատ են աղտոտվում, և անխուսափելի է ճարպոտ շերտի առաջացումը: Խոհանոցի ձգվող առաստաղները պետք է լվանալ սովորական ջրով՝ ավելացնելով որևէ լվացող նյութ (հեղուկ օճառ կամ սպասք լվանալու հեղուկ):


Օգտակար խորհուրդներ ձգվող առաստաղների ճիշտ խնամքի համար


Փոշեկուլով չոր մաքրման ժամանակ պետք է ուշադիր լինել փոշեկուլի խոզանակի ընտրության հարցում: Վերջինս պետք է փափուկ լինի, որպեսզի չքերծի առաստաղը:
Գործվածքից պատրաստված ձգվող առաստաղների չոր մաքրման նպատակով ավելի լավ է օգտագործել փափուկ մազիկներով խոզանակ:
Խոնավ մաքրման համար պետք է ընտրել այնպիսի լաթ, որը մազմզուկներ չի թողնում մակերևույթների վրա:
Խոնավ մաքրման համար չի թույլատրվում օգտագործել կերոսին, լուծիչներ կամ ացետոն:
Փայլատ առաստաղների վրա հայտնված փոքրիկ բծերը կարելի է մաքրել նույնիսկ սովորական ռետինով:
Ֆոտոպրինտով ՊՎՔ առաստաղների մաքրման համար չի կարելի օգտագործել սպիրտային լուծույթներ, քանի որ ներկը կարող է մաքրվել:



Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։