Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Միջոցներ՝ բնակարանում տհաճ հոտից ազատվելու համար

Միջոցներ՝ բնակարանում տհաճ հոտից ազատվելու համար
Բնակարանում տհաճ հոտի հնարավոր աղբյուրները 

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում ենք տանն առաջացած տհաճ հոտի հետ: Այս խնդիրն այնքան էլ կախված չէ մաքրասիրությունից և երբեմն-երբեմն այցելում է ցանկացած բնակարան: Տհաճ հոտը կարող է ունենալ առաջացման զանազան պատճառներ: Հիմնական և տարածված պատճառներից են խողովակները` հատկապես բազմաբնակարան շենքերում: Տհաճ հոտ կարող է առաջանալ նաև տարբեր կենցաղային իրերի հնանալու, ներսից քայքայվելու հետևանքով: Գորգերն ու փափուկ կահույքը ևս կարող են տհաճ հոտի աղբյուր հանդիսանալ:

Ցանկացած տնային տնտեսուհի ակտիվ պայքար է մղում վերոնշյալ երևույթի դեմ: Սակայն, հաճախ տհաճ հոտն ավելի զորեղ է գտնվում, քան խանութներում առկա տարբեր քիմիական միջոցները, որոնք երբեմն ոչ միայն անօգուտ են, այլև վտանգավոր են առողջության համար:  

Տան տհաճ հոտից ազատվելու պրոֆեսիոնալ մեթոդներ 

Եվ ահա, այս հոդվածի նպատակն է առաջարկել տհաճ հոտի խնդիրը վերացնելու հեշտ լուծումներ: Հետևյալ խորամանկությունները կօգնեն Ձեզ արդյունավետ կերպով պայքարել տհաճ հոտի դեմ` խնայելով գումարն ու ժամանակը․

Օդը մաքրելու և տհաճ հոտից ազատվելու նպատակով լիմոնը երկու կես արեք և դրեք դրանք տան հատկապես այն հատվածներում, որտեղ առկա է խնդիրը:

Կերակրի սոդան ոչ միայն համեղ թխվածքների անկրկնելի բաղադրիչ է, այլ նաև արդյունավետ միջոց տան տհաճ հոտից ազատվելու համար: Այն պայքարում է տհաճ հոտի դեմ, անգամ այն դեպքում, երբ ուղղակի սոդայի բաց տուփը դնեք տան խնդրահարույց հատվածում: Կերակրի սոդան հիանալի միջոց է նաև սառնարանը մաքրելու համար: Պարզապես կես սուրճի բաժակ սոդան պետք է խառնել քառորդ բաժակ ջրի հետ և մաքրել փափուկ ջնջոցով:

Սննդի տհաճ հոտից ազատվելու համար հիանալի միջոց է քացախը: Կես բաժակ քացախն անհրաժեշտ է պարզապես խառնել քառորդ բաժակ ջրի հետ, եռացնել գազօջախի վրա և թողնել բաց բերանով մի քանի րոպե: Այն կկլանի տհաճ հոտերը:

Քացախն օգտագործում են նաև գորգերից, փափուկ կահույքից տհաճ հոտը վերացնելու նպատակով: Կես բաժակ քացախը` խառնելով երեք բաժակ ջրի հետ, անհրաժեշտ է ցանել տհաճ հոտ ունեցող հատվածի վրա: Տրորել պետք չէ: Անհրաժեշտության դեպքում կարելի է գործողությունը կրկնել մի քանի անգամ: Քացախի հոտը կանհետանա մի քանի ժամվա ընթացքում:

Վերոհիշյալ մեթոդները ժամանակատար չեն, չեն պահանջում շատ ջանք և գումար, այնպես որ առանց վարանելու կարող եք փորձել դրանց արդյունավետությունը: Իհարկե այս միջոցները միշտ կարելի է կիրառել, այնուամենայնիվ, մի մոռացեք օդափոխել բնակարանը: Որքան հաճախ այն օդափոխեք, այնքան ավելի քիչ կբախվեք տհաճ հոտի տհաճ խնդրին:

Այնուամենայնիվ, եթե նշված մեթոդներով չեք կարողանում արմատապես ազատվել տան տհաճ հոտից, կարող եք դիմել Քլին Լայն ընկերության պրոֆեսիոնալներին, ովքեր անմիջապես լուծում կտան այս, ինչպես նաև կենցաղում առաջ եկած ցանկացած այլ խնդրի: 



Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։