Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






7 պրակտիկ խորհուրդ խոհանոցը մաքրելու համար

7  պրակտիկ խորհուրդ խոհանոցը մաքրելու համար

Խոհանոցի մաքրությունը կարող է մի փոքր ավելի շատ ժամանակ խլել, քան տան մյուս հատվածների մաքրությունը: Այնուամենայնիվ, մաքրությունը ավելի արագ և հեշտ դարձնելու շատ մեթոդներ կան, ներկայացնենք մի քանիսը, որոնք ձեր մտքով անցած չի լինի․ 


Ալկոհոլը բաժակների համար
Բյուրեղյա և ապակյա բաժակների վրա հաճախ մնում են տգեղ բծեր: Դրանցից ազատվել կօգնի ալկոհոլը: Խառնեք այն ջրի մեջ 1:1 հարաբերակցությամբ և լվացեք բաժակները: Նման լվացումից հետո բծեր չեն մնա:

Թղթե սրբիչը սառնարանում
Սառնարանը մաքրելը ժամանակատար աշխատանք է: Օգտագործելով թղթե սրբիչ՝ սառնարանաը կարելի է ավելի ուշ - ուշ մաքրել: Մրգերի, բանջարեղենների տակ դնելով թղթե սրբիչ՝ հնարավոր է խուսափել կոնդենսատի կուտակումից՝ այդպիսով սառնարանը պահպանելով մաքուր և կոկիկ վիճակում ավելի երկար ժամանակ: 

Ալյուրը յուղի դեմ
Յուղե հետքերի վրա կարող եք լցնել մի փոքր ալյուր, թողնել մի փոքր, ապա զգուշությամբ հեռացնել խոնավ շորով: Ալյուրի միջոցով յուղի հետքերը կարող եք հեռացնել անգամ հագուստի վրայից:

Ածուխը տհաճ հոտերի դեմ
Եվս մեկ լայֆհակ սառնարանի համար, չնայած որ այս մեթոդը կիրառելի է նաև զգեստապահարանի դեպքում: Ակտիվացված ածուխի մի քանի կոճակ դրեք սառնարանում կամ պահարանի մեջ և դրանք շատ արագ կկլանեն տհաճ հոտերը: 

Սուրճը որպես արոմատիզատոր
Խոհանոցի մաքրությունից հետո կարող եք եռացող ջրի մեջ լցնել 1-2 սուրճի հատիկ: Խոհանոցը կլցվի սուրճի հաճելի բույրով, իսկ տհաճ հոտերը անմիջապես կվերանան: 

Չժանգոտվող մետաղը մաքրելու հեշտ միջոց
Չժանգոտվող մետաղից սարքավորումները խոհանոցին հիանալի տեսք են տալիս, սակայն դրանք մաքրելը երբեմն բավականին բարդ է: Օղին կօգնի թարմացնել չժանգոտվող մետաղի տեսքը: Մի փոքր քանակությամբ օղին լցրեք սպունգի վրա և մաքրեք սարքը: Օղու շնորհիվ չժանգոտվող մետաղը վայրկյանների ընթացքում կսկսի փայլել մաքրությունից: 

Մաքրեք միկրոալիքային վառարանը լիմոնաջրով
Խոհանոցը մաքրելիս, մենք հաճախ անտեսում ենք միկրոալիքային վառարանը, մինչդեռ այն պետք է հաճախակի ախտահանվի: Ջրով լի բաժակի մեջ մի քանի կտոր լիմոն ավելացրեք, դրեք միկրոալիքային վառարանի մեջ և տաքացրեք: Գոլորշին կփափկեցնի վառարանի մեջ կուտակված յուղային շերտը, որն ապա կարող եք հեշտությամբ հեռացնել խոնավ շորով:



Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։