Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ինչպե՞ս լվանալ բազմոցը տնային պայմաններում

Ինչպե՞ս լվանալ բազմոցը տնային պայմաններում


Ժամանակի ընթացքում փափուկ կահույքը կորցնում է իր սկզբնական տեսքը: Իսկ բազմոցը, ինչպես հայտնի է, փոշին կուտակելու հատկություն ունի: Հետևեք մեր խորհուրդներին, թե ինչպես մաքրել բազմոցը տնային պայմաններում՝ չծախսելով շատ ժամանակ և միջոցներ։



Տնային պայմաններում բազմոցը մաքրելու հիմնական միջոցները


Բազմոցի մակերեսային մաքրումը բարդ չէ՝ տնային պայմաններում իրականացնելու համար։ Ներկայացնենք ամենատարածված տարբերակները.

  • Կենցաղային քիմիա։ Vanish-ը թույլ կտա ձեզ հեշտությամբ մաքրել բազմոցը և ազատվել տհաճ հոտերից: Այն նաև կատարելապես անվտանգ է առողջության համար, քանի որ քլոր չի պարունակում: Պատրաստեք ջրային լուծույթ շամպունով (1:9 հարաբերակցությամբ), քսեք բազմոցի մակերեսին և թողեք 30 րոպե: Հաջորդիվ փոշեկուլով հեռացրեք փոշին և կեղտը: Այս միջոցը հարմար է տեղային բծերը բազմոցից հեռացնելու համար:
  • Խմորի սոդայով և քացախով միջոց (1/3 բաժակ խմորի սոդա+0,5լ ջուր)։ Պատրաստեք սոդայով և քացախով լուծույթ, անուհետև ցողեք այն բազմոցի պաստառի վրա, թողեք 10 րոպե և փոշեկուլով մաքրեք։
  • Ամոնիակը բծերը մաքրող իդեալական միջոց է։ Այն օգտագործվում է քացախի (1:1), տաք ջրի (1 թեյի գդալ + մեկ բաժակ ամոնիակ) հետ համատեղ:
  • Ջրածնի պերօքսիդ.Օգտագործել միայն բաց գույնի պաստառապատմամբ բազմոցների դեպքում: Խառնեք ջրածնի պերոքսիդը սոդայի հետ և քսեք բազմոցին, այնուհետև փոշեկուլով մաքրեք։


  • Տարբեր մակերեսներով բազմոցների մաքրման առանձնահատկությունները


    Փափուկ կահույքի խնամք իրականացնելիս պետք է հիշել, որ կան պաստառի տարբեր տեսակներ։ Այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել այնպիսի միջոց, որն ավելի հարմար կլինի կոնկրետ տեսակի պաստառի անվնաս մաքրման համար։

  • Խորհուրդ է տրվում փափուկ կահույքը շաբաթը մեկ անգամ մաքրել փոշուց: Այդ գործընթացը կարելի է կատարել նաև փոշեկուլով:
  • Խորհուրդ չի տրվում ծակոտկեն կտորով փափուկ կահույքը թրջել: Շաբաթը մեկ անգամ փոշեկուլը՝ պլյուս հեղուկ օճառի լուծույթը, բավարար է։
  • Բազմոցի բնական կաշվե պաստառներին կուտակված փոշին պետք է պարբերաբար մաքրել խոնավ կտորով։ Կաշվի խնամքի համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կրեմ։
  • Արհեստական կաշվե պաստառը պետք է մաքրել սպունգով և օճառաջրով:
  • Վելյուրե պաստառով բազմոցները կանոնավոր մաքրելու համար օգտագործեք փափուկ խոզանակ կամ մանրաթելային կտոր: Կարելի է մաքրել նաև փոշեկուլով՝ գլխիկին փաթաթելով փափուկ խոնավ կտոր: Վելյուրե պաստառով բազմոցների մաքրման համար քացախը կամ օճառաջուրը ևս կատարյալ են (1 լիտր ջուր՝ 1 ճաշի գդալ քացախի համար):
  • Կտորե պաստառները մշակվում են ջուրն ու կեղտը ներծծող միջոցներով։

  • Քլինինգային ընկերության կողմից բազմոցի մաքրման առավելությունները


    Վերոհիշյալ միջոցներն իհարկե լավ են, սակայն ամենաճիշտը մասնագետներին դիմելն է։ «ՔլինԼայն» ընկերությունը իրականացնում է փափուկ կահույքի քիմմաքրման բարձրորակ ծառայություններ: Բազմոցների մաքրումը վստահելով պրոֆեսիոնալ մասնագետներին՝ դուք ոչ միայն կխնայեք ձեր ժամանակը, այլև կստանաք թարամացված կահույք, որը կծառայի ձեզ երկար տարիներ։




    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։