Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Սրճարանների և ռեստորանների պրոֆեսիոնալ մաքրման առանձնահատկությունները

Սրճարանների և ռեստորանների պրոֆեսիոնալ մաքրման առանձնահատկությունները


Սրճարանների և ռեստորանների մաքրումը, միանշանակ, հատուկ ուշադրության է արժանի, քանի որ դա յուրաքանչյուր հաստատության հաջողության գրավականն է:


Սրճարանների և ռեստորանների մաքրման հիմնական տեսակները


Հաստատությունների մաքրման հիմնական չափանիշը սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումն է: Սրճարանների և ռեստորանների մաքրումը բաժանում են երկու տեսակի:


  • Ընդհանուր մաքրում, որն իր մեջ ներառում է տարածքի պրոֆեսիոնալ մաքրում՝ օգտագործելով բացարձակ անվտանգ քիմիական միջոցներ: Կարող է իր մեջ ներառել նաև կահույքի տեղափոխում:
  • Ընթացիկ մաքրում, որը ենթադրում է տարածքի ամենօրյա մաքրման աշխատանքներ:


  • Ի՞նչ է իր մեջ ներառում սրճարանի և ռեստորանի ընդհանուր մաքրումը


    Սրճարանի և ռեստորանի ընդհանուր մաքրումը պետք է իրականացնել ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Ընդհանուր մաքրման գործընթացում ներառվում են հետևյալ գործողությունները.


  • սանտեխնիկայի մաքրում և ախտահանում, աշխատանքային մակերեսների ախտահանում,
  • հատակի մանրակրկիտ մաքրում, փոշու մաքրում,
  • բոլոր տեսակի գորգերի մանրակրկիտ մաքրում,
  • դեկորի մասերի մաքրում,
  • փափուկ կահույքի քիմմաքրում, ինտերիերի պարագաների խոնավ մաքրում,
  • խոհանոցային պարագաների և կենցաղային սարքավորումների մաքրում,
  • համազգեստի, վարագույրների և այլ կտորեղենի լվացում,
  • բարի և դարակների մաքրում։


  • Քլինինգային ընկերության կողմից պրոֆեսիոնալ մաքրման առավելությունները


    Սրճարանների և ռեստորանների մաքրումը ՔլինԼայն ընկերության հիմնական առաջարկվող ծառայություններից մեկն է: Ընկերության անձնակազմի կողմից մաքրման աշխատանքները կատարելիս կիրառվում են ոչ միայն պրոֆեսիոնալ մաքրման միջոցներ, այլև հաշվի են առնվում աղտոտվածության տեսակները: Սրճարանների և ռեստորանների մաքրման հարցում մեր ընկերության առավելություններն են՝


  • օպերատիվությունը,
  • անթերի որակը,
  • արդյունավետությունը։



  • Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։