Գորգերը ոչ միայն զարդարում են տունը, այլև հիանալի կերպով պաշտպանում սառը հատակից: Այդուհանդերձ գորգերը հաճախ են կեղտոտվում։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս օգտագործել ստորև ներկայացված մեթոդները:
Գորգերի բծերը հեռացնելու հիմնական միջոցները
Սննդամթերքի բծերը մաքրվում են տաք ջրին լվացքի փոշի ավելացնելով: Օրինակ՝ մայոնեզի բծերը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բենզինի քիչ քանակությամբ թրջված կտոր: Մրգերի բծերը մաքրելու համար օգտագործեք 1 ճաշի գդալ գինու քացախ՝ 1 լիտր ջրի մեջ: Գորգից յուղը կարելի է մաքրել օսլայով կամ սովորական թեփով:
Հեղուկներից բծերը հանվում են ջրով և 1 ճաշի գդալ գլիցերինով:
Բրդյա կտորներից հետքերը հանելու համար օգտագործեք սպասք լվացող միջոց, իսկ ոչ բրդյա կտորների դեպքում՝ ամոնիակի սպիրտ:

Տարբեր բծեր հեռացնելու մեթոդներ
Սափրվելու փրփուրը հարմար է բոլոր տեսակի հետքերի համար։ Կիրառման եղանակը՝ լցնել աղտոտված հատվածի վրա, 30 րոպե այդպես թողնելուց հետո մաքրել թաց սպունգով։
Մաստակ, սոսինձ հեռացնելու համար կօգնի սովորական սառույցի խորանարդը:
Մոմի հետքերը գորգի վրայից հեռացնելու համար հարկավոր է սպիտակ սրբիչով ծածկել և արդուկել տաք արդուկով ոչ ավել, քան 30 վայրկյան։
Սուրճի, թեյի, ալկոհոլի հետքերը մաքրելու համար կօգնի սովորական ջրածնի պերօքսիդը։
Հին բծերի հեռացման առանձնահատկությունները
Հին ու նոր բծերի հեռացման գործընթացը գրեթե նույնն է: Մաքրելուց առաջ հետքը պետք է թրջել, ապա մանրակրկիտ ձևով սրբել կտորով, օգտագործել մաքրող միջոց ու թողնել այն մի քանի ժամ: Բացի այդ, հին բծերը հեռացնելու համար, կարող եք օգտագործել գլիցերին:
Գորգերի բծերի պրոֆեսիոնալ հեռացման առավելությունները
Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչպես կարելի է գորգից հանել բծերը տնային պայմաններում, սակայն եթե ցանկանում եք ստանալ անթերի արդյունք, խորհուրդ ենք տալիս դիմել ՔլինԼայն մաքրման ընկերությանը ու հանձնել այդ աշխատանքը մեր մասնագետներին:
Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք՝
գորգերի տարբեր տեսակների համար նախատեսված մաքրող միջոցների մեծ ընտրություն,
մեր մասնագետների հսկայական փորձը տարբեր ծագում ունեցող բծերը վերացնելու գործում,
կատարված աշխատանքի օպերատիվությունն ու որակը: