Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ինչպե՞ս և ինչո՞վ լվանալ բյուրեղապակյա ջահը

Ինչպե՞ս և ինչո՞վ լվանալ բյուրեղապակյա ջահը


Բյուրեղապակյա ջահը շքեղության առարկա է ու լույսի աղբյուր, որը պահանջում է ճիշտ ու համակարգված խնամք: Մեր այսօրվա հոդվածում կքննարկենք, թե ինչպես պետք է պատշաճ կերպով խնամել բյուրեղապակյա ջահերը։


Բյուրեղապակյա ջահերի լվացման առանձնահատկությունները


Հախճապակյա ջահերը, այլ լուսային սարքերի հետ համեմատած, պահանջում են հատուկ ուշադրություն։

  • Բյուրեղապակյա ջահին փայլ հաղորդելու համար անհրաժեշտ է պարբերաբար մաքրել այն:
  • Լվանալուց առաջ անհրաժեշտ է անվտանգ դարձնել բոլոր մասերը՝ հեղուկ դիպչելու պարագայում:
  • Նախքան խոնավ մաքրումը, անջատել էլեկտրաէներգիայի աղբյուրները:
  • Փոշին ջահերից հեռացնել՝ լաթը շարժելով վերևից ներքև։
  • Բյուրեղապակյա ջահեր մաքրելիս չպետք է օգտագործել օճառ, կերակրի սոդա և այլ հղկող նյութեր։
  • Ջահի մասերի լվացման ու չորացման համար օգտագործել միկրոֆիբրայից անձեռոցիկներ:
  • Խոնավ մաքրումից հետո պետք չէ սրբել ջահը։ Թույլ տվեք, որ բյուրեղապակին ինքնուրույն չորանա, 2 ժամվա ընթացքում:


  • Բյուրեղապակյա ջահերի մաքրման միջոցների ընտրություն


    Տնտեսական խանութներում ներկայացված է բյուրեղապակե ջահերի մաքրման համար նախատեսված ընտրության մեծ հնարավորություն։ Ընդ որում, մաքրման միջոցը պետք է ընտրել ըստ աղտոտվածության աստիճանի։

  • Ամոնիակ ալկոհոլ ու ջուր՝ մեկ ճաշի գդալ ամոնիակ սպիրտի մեկ բաժակ տաք ջրի վրա չափաբաժնով․ գերազանց օգնում է լվանալ բյուրեղյա ջահը ու վերադարձնել փայլը:
  • Քացախը և աղը հավասար չափաբաժնով կտան ձեր բյուրեղապակյա ջահին փայլ։
  • Ջրածնի պերօքսիդը կօգնի բյուրեղապակուց դեղնության հեռացման գործում (5 լիտր ջրին 3 ճաշի գդալ պերօքսիդ չափաբաժնով):
  • Սպասք լվանալու միջոցը կօգնի հաղթահարել յուղոտ բծերը: Դրանից հետո, խորհուրդ է տրվում մաքրել ջահը քացախի լուծույթով։
  • Աերոզոլը համարվում է լավագույն մաքրող միջոցներից մեկը հեշտ կիրառման ու նուրբ խնամքի շնորհիվ։
  • Կենցաղային քիմիայի միջոցներից կարող եք օգտագործել ապակիները, պատուհանները լվանալու համար նախատեսված միջոցները։


    Բյուրեղապակյա ջահեր լվանալու գործընթացը


    Բյուրեղապակյա ջահերի մաքրման ժամանակ պետք է հետևել որոշ կանոնների:

  • Որպեսզի բյուրեղապակին չխամրի, ջրի ջերմաստիճանը պետք է լինի 270С-ից ոչ բարձր:
  • Ջահերի մաքրման աշխատանքը կատարեք բամբակյա ձեռնոցներով, քանի որ ջահերից մատնահետքերը հեռացնելը բավականին աշխատատար գործընթաց է:
  • Ջահերի մաքրումը կարող է լինել ինչպես չոր, այնպես էլ խոնավ: Ամեն ինչ կախված է աղտոտման աստիճանից։

  • Չոր մաքրումը փափուկ խոզանակի միջոցով փոշու մաքրումն է։ Այս դեպքում, կարող եք օգտագործել հակաստատիկ խոզանակ, որը խոչընդոտում է փոշու նորից հայտնվելուն։
  • Խոնավ մաքրումն իրենից ներկայացնում է ջահի ամբողջական լվացում։
  • Ընդհանուր խոնավ մաքրման ժամանակ ջահը մասերի է բաժանվում ու մանրամասն մաքրվում։

  • Բյուրեղապակյա ջահերի կանոնավոր խնամք


    Բյուրեղապակյա ջահերը պահանջում են կանոնավոր խնամք, առնվազն 2 տարին 1 անգամ:

  • Պարբերաբար սրբել մաքուր փափուկ կտորով։
  • Առավել հարմար ընտրությունը, սակայն, բյուրեղապակյա ջահերի մաքրումը «ՔլինԼայն» մաքրման ընկերության մասնագետներն են, ովքեր իրականացնում են բարձրորակ, արդյունավետ մաքրում մատչելի գներով:




    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։