Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառարանը ճարպից

Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառարանը ճարպից


Միկրոալիքային վառարանը վաղուց արդեն բոլորին քաջ ծանոթ կենցաղային սարք է, առանց որի դժվար է պատկերացնել խոհանոցը։ Այնուամենայնիվ,պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ հոգ տանել, որպեսզի որքան հնարավոր է երկար օգտագործվի:



Միկրոալիքային վառարանով մաքրման մեթոդներ


Միկրոալիքային վառարանը կարելի է մաքրել հետևյալ եղանակներով.

  • Կիտրոնաթթվի օգտագործմամբ (1 ճաշի գդալ կիտրոնաթթու + 0,5 լ ջուր): Լցրեք սպասքը այդ բաղադրությամբ և դրեք միկրոալիքային վառարանի մեջ (առավելագույն ջերմության տակ)։ Այնուհետև, թողեք վառարանում 3-5 րոպե։ Ջեռոցն անջատելուց հետո սպասեք 15 րոպե, ապա սրբեք սպունգով։
  • Խմորի սոդան հարմար է միջին բարդության կեղտի համար։ 1 ճաշի գդալը պետք է խառնել 0,5 լիտր ջրի հետ, որով կլուծվեն չորացած շիթերը և կեղտը։ Հաջորդիվ, շարունակեոք կիտրոնաթթվի մեթոդի նման:
  • Քացախով (2 ճաշի գդալ քացախը խառնեք 2 բաժակ ջրի հետ)։ Այնուհետև միացրեք ջեռոցը 5-10 րոպեով և մաքրեք խոնավ շորով։
  • Թեթև և միջին աստիճանի աղտոտվախության դեպքում կարող եք օգտագործել աման լվացող հեղուկ և թաց սպունգ, օրինակ՝ Fairyկ: Սպունգը ցողեք լվացող միջոցով, փրփրացրեք և միացրեք միկրոալիքային վառարանը 30 վրկ։
  • Միկրոալիքային վառարանը մաքրելու համար նպատակահարմար է նաև սովորական ապակի մաքրող միջոցի օգտագործումը։ Բոլոր գործողությունները պետք է կատարվեն անջատված վառարանով։ Ջուրն ու շաղախը խառնեք 2։1 հարաբերակցությամբ ու այդ լուծույթով թաթախելով սպունգը սրբեք ջեռոցի ներսի հատվածը։

  • Ճարպի հետքերը հեռացնելու արդյունավետ միջոցներ


    Կախված կեղտի տեսակից, յուղոտ բծերը կարող են մաքրվել վերը նշված մեթոդներով կամ օգտագործելով.

  • Նարնջի կեղևներ, որոնք պետք է դնել ջրով տարայի մեջ և տեղավորել ամբողջ հզորությամբ միացված միկրոալիքային վառարանում։ Անջատելուց հետո սպասեք կես ժամ և խոնավ սպունգով սրբեք ջեռոցը;
  • Օճառի լուծույթը ևս կօգնի ազատվել յուղոտ բծերից։ Այդ նպատակով 1 թեյի գդալ հեղուկ օճառ ավելացրեք 100 մլ ջրին ու միացրեք ջեռոցը 30 րոպեով։

  • Կանխարգելիչ խնամք


    Որպեսզի միկրոալիքային վառարանը երկար ծառայի, անհրաժեշտ է իրականացնել կանոնավոր մաքրում։

  • Եփելուց հետո ջեռոցում առաջացած բծերն ու կաթիլները անմիջապես սրբել։
  • Վառարանի խցիկը պետք է մաքրվի ամեն օգտագործումից հետո:
  • 7 օրը մեկ ջեռոցը մանրակրկիտ մաքրեք տարբեր լվացող միջոցներով։



  • Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։