Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Արդյունավետ միջոցներ բորբոսից ազատվելու համար

Արդյունավետ միջոցներ բորբոսից ազատվելու համար


Բնակարանում բորբոսը ոչ միայն փչացնում է ինտերիերը, այլև վնասում է մարդու առողջությանը, ինչպես նաև՝ տհաճ հոտի աղբյուր է հանդիսանում։



Բնակարանում առաջացող բորբոսի պատճառները


Բորբոսի առաջացման պատճառները բազմազան են․

  • Ամենից հաճախ բորբոս առաջանում է շատ խոնավություն ունեցող վայրերեում՝ լոգարան, վատ տեղադրված պատուհաններ;
  • Բորբոսի առաջացմանը նպաստում են ջերմաստիճանի տատանումները;
  • Վատ օդափոխությունը։

  • Բորբոսի դեմ պայքարի ուղիներ


    Բորբոսի դեմ պայքարելու 2 տարբերակ կա՝ ժողովրդական ու քիմիական միջոցները։

  • Տարբեր տեսակի բորբոսների դեմ պայքարելու համար հիանալի միջոց է քացախը, նախ պետք է մաքրել բորբոսը, ապա քացախով ցողել այն հատվածները, որտեղ նախկինում եղել է բորբոս։
  • Ջրածնի պերօքսիդը ևս կօգնի բորբոսի դեմ պայքարելուն․ պետք է քսել նախապես մաքրված այն հատվածներում, որտեղ եղել է բորբոս։
  • Բորբոսապատված մակերևույթին քսել ամոնիակ՝ ջրով (1։1), թողնել 1 ժամ և լվանալ ջրով։ Դրանից հետո անպայման օդափոխել սենյակը։
  • Կերակրի սոդան անվտանգ ու հեշտ միջոց է բորբոսի դեմ պայքարելու համար։ Մակերևույթին քսել լուծույթ (1 թեյի գդալ 1 բաճժակ ջրի համար)։ Որոշ ժամանակ անց սրբել խոնավ շորով։
  • Կիտրոնը կօգնի հեռացնել սև բորբոսը։ Նախ քամեք կիտրոնի հյութը ապա այն քսեք բորբոսով հատվածներին։ Թողնել 5 րոպե ու սրբել խոնավ շորով։

  • Քիմիական նյութերից խորհուրդ ենք տալիս կենցաղային քիմիկատներ՝ սպիտակեցնող ազդեցությամբ։


    Բորբոսների կանխարգելում


  • Խոնավ վայրերում ավելի հաճախ սրբեք պատերը՝ խոնավությունից խուսափելու համար։
  • Լոգարանում ու խոհանոցում օդափոխության լավ համակարգ տեղադրեք։
  • Լավ տաքացրեք ձեր սենյակները հատկապես ձմռանը։
  • Տարածքն օդափոխեք օրական առնվազն երկու անգամ։
  • Խուսափեք սանտեխնիկայի արտահոսքից։
  • Պարբերաբար կատարեք թաց մաքրում։



  • Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։