Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ինչպե՞ս ազատվել սառնարանի հոտից

Ինչպե՞ս ազատվել սառնարանի հոտից


Սառնարանն անկասկած բնակարանի ամենաանհրաժեշտ կենցաղային տեխնիկան է։ Սակայն ժամանակի ընթացքում սառնարանում կարող են տհաճ հոտեր ի հայտ գալ, որոնց պատճառը միշտ չէ, որ ոչ պատշաճ խնամքն է։



Սառնարանում տհաճ հոտի պատճառները


  • Եթե սառնարանը նոր է, ապա հոտի պատճառը կարող են լինել պլաստիկ կամ ռետինե մասերը: Ուստի, նախքան նոր սառնարանը միացնելը, անպայման անցեք նեսի հատվաներով՝ կիտրոնի հյութով կամ ամոնիակով թաթախված խոնավ շորով։
  • Տհաճ հոտերի հիմնական աղբյուրը դարակներում մնացած փչացած սնունդն է։
  • Սնկերը, արտահոսքի անցքի խցանումը ևս կարող են տհաճ հոտի պատճառ հանդիսանալ:
  • Սառնարանի անսարք օդափոխությունը ևս կարող է տհաճ հոտ առաջացնել:

  • Տհաճ հոտի դեմ պայքարի լավագույն միջոցները


    Հետևյալ միջոցները կօգնեն հաղթահարել տհաճ հոտը.

  • Քացախային լուծույթ՝ 1 ճաշի գդալ քացախի 1 բաժակ ջրի հարաբերակցությամբ։ Դրանով պետք է սրբել սառնարանի դարակները, որից հետո մի քանի ժամ օդափոխել սառնարանը։
  • Քացախային լուծույթը կարող է փոխարինվել կիտրոնաթթուով: Կարող եք նաև կտրատել կիտրոնը և դնել սառնարանում 2-3 օրով։
  • Ամոնիակը հիանալի միջոց է տհաճ հոտերի դեմ պայքարում, ինչպես նաև՝ կօգնի ազատվել բորբոսից և սնկից։ Այդ նպատակով մի քանի կաթիլ ամոնիակ խառնեք մի բաժակ ջրի հետ և այդ լուծույթով սրբեք սառնարանը։ Սառնարանը օդափոխելու համար հարկավոր է այն բաց թողնել 12-24 ժամ։
  • Ջրածնի պերօքսիդ (1 թեյի գդալ1 լիտր ջրի դիմաց)՝ արմատական գործիք տհաճ հոտերի դեմ պայքարում։ Սառնարանը պետք է մշակվի այս լուծույթով, իսկ հետո լավ օդափոխվի:
  • Սուրճն ունի տհաճ հոտը կլանելու հատկություն․ սառնարանում դրեք 1 բաժակ լուծվող կամ աղացած սուրճ:
  • Հոտի շատ ուժգին չլինելու դեպքում, օգնության կգա ակտիվացված փայտածուխը, որը հարկավոր է ափսեով և մանրացված վիճակում դնել սառնարանում։

  • Սառնարանում հոտի կանխարգելում


    Սառնարանի տհաճ հոտը միշտ կարելի է կանխել:

  • Կատարեք սառնարանի «զննում», ժամանակին ազատվեք փչացած սննդից։
  • Շաբաթը մեկ անգամ մաքրեք սառնարանը։
  • Սննդամթերքի պահպանումն իրականացրեք փակ տոպրակների միջոցով:
  • Ոչ մի պարագայում սառնարանում մի դրեք տաք մթերք, քանի որ ջերմաստիճանի տատանումները կհանգեցնեն կոնդենսատի առաջացման:



  • Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։