Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Ինչպե՞ս խնամել լոգախցիկը

Ինչպե՞ս խնամել լոգախցիկը


Առանց պատշաճ խնամքի ցանկացած սանտեխնիկա, ի վերջո, կորցնում է իր սկզբնական տեսքը, և դառնում է «բակտերիաների բույն»: Հետեւաբար, շատ կարեւոր է ապահովել լոգախցիկի պատշաճ խնամքը:



Լոգախցիկի կողտոտման պատճառները


  • Քանի որ լոգախցիկը անմիջական կոնտակտի մեջ է ջրի հետ, ջուրը բացասական ազդեցություն է թողնում ապակու վրա, հատակին, լոգախցիկի պատերին։
  • Կրաքարային նստվածքի առաջացման հիմնական պատճառը հին խողովակներով հոսող բնական հանքանյութերն ու աղերն են։
  • Լոգախցիկում բորբոսի առաջացման հիմնական պատճառը սնկերն են։

  • Աղտոտման և խցանման այլ պատճառներից է միջանցիկ փոշին, որը պետք է պարբերաբար մաքրվի:


    Լոգախցիկի մաքրման արդյունավետ մեթոդները


    Լոգախցիկի մաքրման գործընթացը պետք է իրականացվի հետևյալ հաջորդականությամբ՝ պատերի մաքրում, դռների լվացում, հատակի մաքրում։

  • Լոգախցիկի հատակը պետք է շաբաթը մեկ անգամ մաքրել գելով, փափուկ կտորներով և սպունգներով:
  • Օգտագործեք լվացող միջոցներ, որոնք չեն պարունակում հղկող նյութեր կամ քլոր:
  • Բորբոսը կանխելու համար կանոնավոր օդափոխեք լոգարանը՝ ապահովելով իդեալական օդափոխանակություն:
  • Յուրաքանչյուր ցնցուղից հետո չորացրեք լոգախցիկի բոլոր մակերեսները (ապակիները, պատերը, հատակը և այլն):
  • Կրաքարից կարող եք ազատվել 150 մլ ջրում նոսրացված կիտրոնաթթու խառնելով:
  • Լոգախցիկի անկյուններում հեռացրեք մուգ բծերը՝ օգտագործելով կերակրի սոդա, ամոնիակ և 9% քացախ:
  • Հիանալի ախտահանիչ միջոց է քացախի և ջրի 1:1 լուծույթը: Կիրառեք այն շաբաթական առնվազն 1 անգամ:

  • Լոգախցիկի լավագույն մաքրող միջոցները


    Հայաստանյան խանութները առաջարկում են մաքրող միջոցների լայն տեսականի, սակայն վերջնական ընտրությունը կախված է սանտեխնիկայի առանձնահատկություններից։ Հատկապես տարածված միջոցներ են գելերն ու սփրեյները։ Մաքրող միջոցները կատարում են հետևյալ գործառույթները՝ հեռացնում են կաթիլների հետքերը, կանխում են բծերի և կեղտի շերտի առաջացումը, դադարեցնում են բակտերիաների աճը, վերացնում օճառի բծերը և այլն: Ապրանքներից շատերը պարունակում են բաղադրիչներ, որոնք հեռացնում են բորբոսն ու սնկերը՝ կանխելով սնկերի կրկնակի առաջացումը:

    Ընտրությունը Ձերն է՝ մաքրումն իրականացնել սեփական ձեռքերով ու միջոցներո՞վ, թե՞ ամեն դեպքում դիմել ՔլինԼայնի պրոֆեսիոնալներին։




    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։