Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Լոգարանի մաքրման առանձնահատկությունները

Լոգարանի մաքրման առանձնահատկությունները


Սանհանգույցը այնպիսի տարածք է, որտեղ խոնավության պատճառով մեծ է բորբոս առաջանալու և վնասակար բակտերիաների աճի հավանականությունը։ Այդ իսկ պատճառով լոգարանը պետք է պարբերաբար մաքրել (առնվազն շաբաթը մեկ անգամ)։

Լոգարանի մաքրումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ներառում են հետևյալ գործառույթները.

  • զուգարանակոնքի, լվացարանի, ջրատարների կանոնավոր մաքրում;
  • լոգարանի և զուգարանակոնքի ամենօրյա ախտահանում;
  • խողովակների մաքրում (առնվազն ամիսը մեկ անգամ):

  • Լոգարանի մաքրման արդյունավետ միջոցներ


    Լոգարանի մաքրումը բարդ խնդիր է, քանի որ այստեղ պետք է ընտրել արդյունավետ և, միևնույն ժամանակ, առողջության համար անվտանգ մաքրող միջոցներ։

  • Սոդան ուժեղ սպիտակեցնող ազդեցություն ունի։ Սոդայի օգնությամբ հեշտությամբ կարող եք հեռացնել ժանգի, օճառի հետքերը։
  • Քացախը կօգնի ազատվել նստվածքներից, հետքերից։ Բավական է քացախը ցողել կեղտոտ մակերեսի վրա, սպասել մի քանի րոպե, ապա մաքրել խոնավ շորով։
  • Ժանգը և նստվածքը մաքրելիս օգտագործեք պեմզայի կամ նատրիումի ֆոսֆատների հիմքով քիմիական նյութեր:
  • Կիտրոնաթթուն արդյունավետորեն հեռացնում է նստվածքը․ լցնել զուգարանակոնքի մեջ և ողողել 3-5 ժամ հետո։
  • Ծորակները և մետաղական սանտեխնիկան մաքրելիս օգտագործեք կավիճ և սիլիկոգել պարունակող լվացող միջոցներ:
  • Լոգարանը մաքրելու հիանալի լուծում կարող է լինել հետևյալը, սպունգը թաթախեք ամոնիակով կամ լվացքի փոշիով, ապա որոշ ժամանակ անց մաքրեք խոնավ շորով։
  • Լոգարանը ախտահանելու համար օգտագործեք բորաթթու կամ կալիումի պերմանգանատ։

  • Կանխարգելիչ գործողություններ


  • Բորբոսից խուսափելու համար լոգարանի պատերը մաքրեք հակաբակտերիալ լվացող միջոցով ամիսը մեկ անգամ։
  • Ամեն օր մեկ դույլ տաք ջուր լցրեք զուգարանակոնքի մեջ։ Սա կօգնի խուսափել խցանումից:
  • Նստվածքի և բծերի առաջացումը կանխելու համար ամեն օր սրբեք բոլոր մակերեսները և հայելիները խոնավ շորով:
  • Զուգարանակոնքի բաքի մեջ ավելացրեք հատուկ հաբեր, որոնք կվերացնեն տհաճ հոտն ու նստվածքները։

  • Օգտակար խորհուրդներ սանտեխնիկայի մաքրման համար


  • Սանտեխնիկայի վրա ժանգոտ բծերը կարելի է հեռացնել սովորական քացախով, իսկ կրաքարային նստվածքը՝ մաքրող միջոցի մեջ մի քիչ քացախ ավելացնելով:
  • Լոգասենյակին կարող եք թարմություն հաղորդել նարնջի կեղևներով, որոնք պետք է կախված լինեն անկյուններից և ամրացվեն ատամի չոփիկներով։
  • Ապակիները և հայելիները կարելի է մաքրել միկրոֆիբայով, որն ընդունակ է հեռացնելու ամենատարբեր աղտոտվածությունները։
  • Լվացարանի խառնիչները մաքրելու համար օգտագործեք քացախի և աղի լուծույթ։
  • Սալիկները կարելի է լավ մաքրել աէրոզոլային լվացող միջոցով:



  • Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Ինչու է խոնավ մաքրումն այդքան կարևոր. 5 պատճառ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք

    Խոնավ մաքրումը պարզապես մակերեսները ջրով մաքրելը չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն գործվածքներից և տան տարբեր մակերեսներից կեղտը, բծերն ու տհաճ հոտերը հեռացնելու ամենաանվտանգ, բազմակողմանի և արդյունավետ
    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն  Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    5 հանճարեղ մաքրման գործիք, որոնց մասին քչերը գիտեն Ինչպես ճիշտ օգտագործել դրանք

    Մարդկանց մեծ մասը մինչ օրս օգտվում է ավանդական միջոցներից՝ հատակի փայտ, դույլ և սպունգ։ Սակայն կան մաքրման գործիքներ, որոնք թեև այնքան էլ հայտնի չեն, բայց կարող են զգալիորեն հեշտացնել տնային մաքրությունը։
    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Օդի մաքրում բնակարանում․ օդը, փոշին և ալերգենները

    Մաքուր օդը տանը միայն պատուհան բացելու կամ օդամաքրիչ գնելու հարց չէ։ Ներքին օդի որակի վրա ազդում են երեք
    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

    Լվացքի մեքենան նախատեսված է հագուստը մաքրելու համար, սակայն ժամանակի ընթացքում հենց այն կարող է դառնալ տհաճ հոտերի, նստվածքների և նույնիսկ բակտերիաների աղբյուր։