Հայտնի փաստ է, որ կոմերցիոն ու գրասենյակային տարածքների պարբերաբար ախտահանումն իջեցնում է ցանկացած վիրուսի տարածման հավանականությունը, անգամ՝ դեռևս մարդկությանը անհասկանալի կորոնավիրուսի: Տարեսկզբից աշխարհում, ի մասնավորի, Հայաստանում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հրատապ անհրաժեշտություն է դառնում օֆիսների վարակազերծումը։ Քլին Լայն ընկերությունը Երևանում ու հարակից մարզերում նախաձեռնել հատուկ ախտահանման ծառայություն՝ մասնագիտական մոտեցման ու որակյալ ախտահանիչ նյութերի կիրառմամբ։ Նշենք, որ կանխարգելիչ ախտահանումը, ընթացիկ և եզրափակիչ վարակազերծումները ախտահանման հիմնական տեսակներն են, իսկ դեզինֆեկցիայի հաճախականությունը կախված է տարածքի յուրահատկություններից, օրինակ՝ գրասենյակային, օֆիսային տարածք է, թե արտադրական:
Հայաստանում օֆիսային տարածքների արդյունավետ վարակազերծման համար Քլին լայն ընկերության մասնագետները, ուսումնասիրելով ախտահանման ու դեզինֆեկցիայի շուկան, ընտրել են եվրոպական արտադրության լավագույն ու ամենաարդյունավետ նյութերը։ Ամենահիմնականը ֆրանսիական Ֆագոսուրֆ ՆԴ-ն է՝ հատուկ կորոնավիրուսի (Covid 19) չեզոքացման համար, վիրուսներից նաև վերացնում ՄԻԱՎ-վարակը, հեպատիտներն ու պոլիոմիելիտը, ունի նաև հակասնկային ազդեցություն։ Մեծ և փոքր մակերեսների ախտահանումից բացի կատարում է լվացող, հոտակլանիչ ֆունկցիա՝ մակերեսների, գույքի, սպիտակեղենի, լաբորատոր սպասքի, սրճարանների սպասքի և այլ պարագաների համար։ Ախտահանման աշխատանքներում օգտագործում ենք նաև Հեքսիանոս Գ+Ռ և Սուրֆանիոս հեղուկ խտանյութերը։ Առաջինը ցուցված է բոլոր վիրաբուժական և բժշկական գործիքների մաքրման, լվացման և ախտահանման համար, կիրառվում է նաև ուլտրաձայնային սարքերում: Իսկ երկորդն ավելի ունիվերսալ է․ նախատեսված է ցանկացած տարածքի ախտահանման աշխատանքների համար՝ աշխատանքային սենյակներ, միջանցքներ, խոհանոցներ ու զուգարաններ և այլն։ Ախտահանումից բացի ունի լվացող ու հոտակլանիչ ազդեցություն։
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում, և հատկապես Երևանում տարածքների ախտահանման ծառայության ներդրման հետ մեկտեղ Քլին լայն ընկերությունը մշակել է ճիշտ գնային քաղաքականություն։ Կախված տարածքի տիպից, ախտահանման ինտենսիվությունից, մեզ մոտ գործում է հաշվարկների ճկուն համակարգ ու մատչելի գներ, կարող ենք հավասիացնել՝ ամենահարմարը Հայաստանում։