Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Խորհուրդներ վերանորոգումից հետո տարածքների մաքրման համար

 

Վերանորոգման և շինարարական աշխատանքներին միշտ հաջորդում է մաքրության գործընթացը, որը ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում: Վերանորոգումից հետո մաքրություն կատարելիս շատ կարևոր է տիրապետել դրա առանձնահատկություններին, որպեսզի մաքրումը չվերածվի չարչարանքի:

 

 

Մաքրման աշխատանքների ընթացքում խորհուրդ է տրվում կրել դիմակ և ձեռնոցներ՝ փոշուց և տարատեսակ շինարարական ու քիմիական նյութերի վնասներից պաշտպանված լինելու համար:

 

մաքրում վերանորոգումից հետո Cleanline

 

Անհրաժեշտ իրեր

 

Մաքրության աշխատանքներին պետք է պատրաստվել նախապես, ունենալվ ձեռքի տակ մի քանի անհրաժեշտ իրեր:

  • Աղբի տոպրակներ, ցանկալի է, որ դրանք շատ լինեն
  • Ավել և գոգաթիակ
  • Փոշեկուլ, ցանկալի է մեկանգամյա օգտագործման պարկերով
  • Դույլեր, մոպ, կտորներ: Սպունգների և լաթերի մեծ տեսականին կօգնի ապահովել կատարյալ մաքրություն: Կեղտոտված կտորները ցանկալի է դեն նետել, քանի որ լվանալ դրանք հնարավոր չի լինի, իսկ օգտագործելու դեպքում հետքեր կթողնի:

 

Բուն մաքրության գործընթաց

 

Վերանորոգումից հետո մաքրությունը պետք է սկսել շինարարական թափոնների և փոշու մաքրումից: Փոշու հեռացումն ընդ որում սկսեք առաստաղից, ապա անցեք պատերին և վերջում նոր՝ հատակին: Այս գործընթացներին հաջորդում է պատուհանների և դռների լվացումը, իսկ այնուհետև՝ սանտեխնիկայի և աքսեսուարների (բռնակներ, ծորակներ, խողովակներ) մաքրումը:

 

Վերանորոգումից հետո մաքրման աշխատանքների վերջին փուլը խոնավ շորով մաքրումն է՝ տարբեր մակերեսի և հատակի: Մաքրումից հետո բոլոր սենյակները պետք է օդափոխվեն՝ շինարարական, քիմիական, կենղացային մաքրման նյութերի հոտերից ազատվելու համար:

 

մաքրում վերանորոգումից հետո Cleanline

 

Մաքրում վերանորոգումից հետո` Քլինլայն ընկերությունից

 

Քլինլայն ընկերության փորձառու և մոբիլ թիմն իրականացնում է կապիտալ մաքրում վերանորոգումից և ցանկացած շինարարական աշխատանքից հետո: Մաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվում են բացառապես որակյալ և բարձրակարգ նյութեր՝ անվնաս առողջության համար:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի