Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Քլինինգ, պրոֆեսիոնալ մաքրում

Քլինինգ, պրոֆեսիոնալ մաքրում

 

Տանը, գրասենյակում կամ հասարակական ցանկացած վայրում կոկիկ և մաքուր միջավայրը հաճելի էմոցիաներ և լավ տրամադրություն է թողնում: Իսկ բիզնես կենտրոններում և առևտրային խոշոր կազմակերպություններում մաքրության պահպանումն առաջին հերթին դրական իմիջի ստեղծման և վստահելիության հարց է:

 

Ահա թե ինչու պրոֆեսիոնալ քլինինգը համարվում է բիզնեսի բարեհաջող կառավարման նախադրյալներից մեկը:

 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում պրոֆեսիոնալ քլինինգը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական մաքրումից և որոնք են դրա առավելությունները, կներկայացնենք ստորև:

 

Քլինգինգ` ընդհանուր տեղեկություններ

 

Արձանագրենք, նույնիսկ ամենամաքրասեր և բծախնդիր տնային տնտեսուհու իրականացրած մաքրումը համեմատության եզրեր չունի պրոֆեսիոնալ քլինինգի հետ: Վերջինս իրենից ենթադրում է համալիր մաքրության իրականացնում՝ կիրառելով հատուկ նյութեր, պրոֆեսիոնալ սարքավորումներ և նորագույն տեխնոլոգիաներ:

 

Այսպիսի ծառայություններ մատուցող ընկերությունները երբեք չեն օգտագործում սովորական մաքրող միջոցներ, զերծ են մնում կենցաղային քիմիայի օգտագործումից՝ միևնույն ժամանակ ապահովելով կատարյալ արդյունք: Պրոֆեսիոնալ քլինինգ մատուցող ընկերությունների համար չկան անանցանելի կեղտաբծեր կամ չմաքրվող հետքեր: Նրանց համար հասանելի են մաքրության օբյեկտի նույնիսկ ամենից դժվար հատվածներն ու թաքուն անկյունները: Բացի այդ նման ընկերությունների աշխատակիցները տիրապետում են ցանկացած մակերեսի մաքրման բոլոր նրբություններին:

 

Պրոֆեսիոնալ մաքրումն իրականացվում է կանոնակարգի համաձայն, աշխատակիցներին խստիվ արգելվում է խախտել փուլերի հաջորդականությունը. միայն այդ դեպքում կարելի է ապահովել գերազանց որակ:

 

Պրոֆեսիոնալ քլինինգի առավելությունները

 

Ինչպես նշեցինք, պրոֆեսիոնալ քլինինգը տարբերվում է սովորական մարքությունից ոչ միայն դրա վերջնական արդյունքով, այլև դրա իրականացման ընթացքով: Սակայն բացի այդ, այն ունի մի շարք առավելություններ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

 

  1. Կատարյալ մաքրության ապահովում Պրոֆեսիոնալ քլինինգը իրենից ենթադրում է անթերի մաքրության իրականացում: Քլինինգային ընկերությունները շատ բծախնդիր են իրենց աշխատանքի հանդեպ և զգուշավոր՝ հեղինակության նկատմամբ: Այդ իսկ պատճառով փայլուն արդյունքի ապահովումը նրանց համար կարևոր սկզբունք է:
  2.  

  3. Նյութերի և սարքերի գումարի խնայողություն Սովորական մաքրման ժամանակ օգտագործվող նույնիսկ ամենահզոր կենցաղային և քիմիական միջոցները իրենց որակով և արդյունքի ապահովման աստիճանով զգալիորեն զիջում են պրոֆեսիոնալ քլինինգային նյութերին: Իսկ պրոֆեսիոնալ սարքերը թանկարժեք են և դժվարամատչելի: Նմանատիպ գլխացավանքներից և ավելորդ ֆինանսական ծախսերից խուսափելու լավագույն միջոցը պրոֆեսիոնալ քլինինգիային ընկեություններին վստահելն է:
  4.  

  5. Թիմային աշխատանք Սովորաբար պրոֆեսիոնալ քլինինգային ընկերություններն այցելում են ամենաքիչը 3 հոգանոց թիմով և կատարում մաքրում՝ ըստ կանոնակարգի: Իսկ աշխատանքային գործընթացն ավելի արագ և արդյունավետ է լինում. յուրաքանչյուր մասնագետ գիտի՝ ինչ հերթականությամբ և որ մակերեսը ինչպես պետք է մաքրել:
  6.  

  7. Նորագույն տեխնոլոգիաներ Քլինինգ իրականացվող ընկերություններում աշխատակիցները հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցնում: Նրանք միշտ տեղյակ են պրոֆեսիոնալ քլինինգի նորարարություններից և կիրառում են դրանք մաքրման աշխատանքներում:
  8.  

  9. Ազատում՝ կադրային ընտրության գլխացավանքից Բիզնեսի ղեկավարները և տնօրենները զբաղվածության և ժամանակի սղության պատճառով հաճախ չեն կարողանում ընտրել գրասենյակի մաքրում իրականացնողների: Իրականում դա մի փոքր ավելի դժվար է, քան առաջին հայացքից կարող է թվալ: Բացի գերազանց որակի ապահովումից, կան նաև վստահության, աշխատակցին գրանցելու և այլ մանր հարցեր, որոնք կարելի է պարզապես շրջանցել՝ դիմելով քլինիգային ընկերություններին:

 

 

Քլինինգի հիմնական տեսակները

 

Պրոֆեսիոնալ քլինինգն իրենից ներկայացնում է ցանկացած տարածքների և մակերևույթների մաքրում՝ հատուկ միջոցներով և սարքավորումներով: Իսկ դրանց տեսակները տարբերակվում են ըստ իրականացվող տարածքի: Դրանք հետևյալն են՝

 

Գրասենյակային տարածքների մաքրում, որն իրենից ենթադրում է տարբեր տեսակի մակերևույթների մաքրության ապահովում՝ պատուհաններից մինչև սեղաններ և հատակ: Սա ամենապահանջված, բայց և շատ պատասխանատու տեսակներից մեկն է:

 

Բնակարանների և առանձնատների մաքրումը նույնպես տարատեսակ մակերևույթների կատարյալ մաքրության ապահովում է ենթադրում, սակայն քլինիգային ընկերությունների աշխատակիցների համար հեշտ տեսակներից է, քանի որ աշխատանքային մթնոլորտը հիմանականում հարմարավետ է:

 

Արտաքին տարածքների մաքրումը, ի տարբերություն թվարկված նախորդ տեսակների ոչ հարմարավետ և աղմկոտ միջավայրում է անցկացվում: Սակայն բանն այն է, որ այստեղ մարքություն իրակացնելիս շատ բարդ և զգուշավոր աշխատանք պահանջող մակերևույթներ չեն լինում:

 

Դժվար հասանելի հատվածների մաքրումը ոչ այնքան բարդ է, որքան վտանգավոր: Սա իրենից ենթադրում է ֆասադների, բարձրահարկ շենքերի վիտրաժների և պատուհանների լվացում:

 

Ինչպես ընտրել և պատվիրել մաքրման ծառայություններ Երևանում

 

Քլինինգային ծառայություններին դիմելը Հայաստանում վերջին տարիներին բավական ակտուալ է դարձել: Նրանց դիմում են ոչ միայն բիզնես կենտրոնների և գրասենյակների մաքրման, այլև առանձնատների և բնակարանների տանտիկինները: Սակայն կատարյալ մաքրություն ապահովող ընկերություններ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

 

Այս պարագայում գնի և որակի անհամապատասխանություն հաճախ է լինում: Մաքրման ծառայություն մատուցող ընկերությունը պետք է զինված լինի ժամանակակից սարքավորումներով, լավագույն մաքրման միջոցներով, ունենա փորձ և բարձր վարկանիշ շուկայում և մեծ վստահելիություն իր իսկ հաճախորդների շրջանում:

 

Այս բոլոր չափանիշներն ունեցող ընկերությունը վստահաբար կարելի է ասել, որ չի կարող չունենալ պրոֆեսիոնալ և պատասխանատու թիմ, որի համար անհասանելի չի լինի որևէ անկյուն:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի