Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






10 խորհուրդ պարկետի (մանրահատակի) խնամքի համար

10 խորհուրդ պարկետի (մանրահատակի) խնամքի համար

 

Մանրահատակի գեղեցիկ տեսքը պահպանելու և փայլեցնելու համար, հարկավոր է իմանալ դրա խնամքի և մաքրման մասին բոլոր մանրամասները:

 

Ստորև կներկայացնենք պարկետի մաքրման վերաբերյալ 10 խորհուրդ:

 

 

Խորհուրդ 1

 

Մաքրման գործընթացը պետք է սկսել ավելով և փոշեկուլով մաքրումից: Ապա անցնել խոնավ մաքրման աշխատանքներին: Իսկ վերջում հարկավոր է փայլեցնել մանրահատակի մակերեսը: Հերթականության պահպանումը խիստ կարևոր է:

 

Խորհուրդ 2

 

Մանրահատակի մաքրումն իրականացնելիս պետք է օգտագործել փափուկ խոզանակներ և խոնավ կտորներ: Խոնավ մաքրումից հետո, եթե հետքեր չեն մնացել, պետք է անցնել չոր մաքմանը՝ չոր և մաքուր կտորով: Ապա պետք է փայլեցնել մանրահատակը բրդյա կտորով:

 

Խորհուրդ 3

 

Տեսքի և երկարակեցության պահպանման համար, խորհուրդ է տրվում մանրահատակի փոշին մաքրել ամեն օր՝ չոր բրդյա կտորով: Այլապես կուտակված փոշին ոչ միայն կխամրեցնի մանրահատակի գույնն, այլև կհավաքվի դրա արանքներում՝ հետագայում ավելի բարդացնելով մաքրման գործընթացը:

 

Խորհուրդ 4

 

Խոնավ մաքրում իրականացնելիս կարևոր է ընտրել ճիշտ և Ձեր մանրահատակին համապատասխան մաքրման միջոցներ և նյութեր: Դրանք կարող են լինել հատուկ նյութեր, ջրային կամ սոդայից պատրաստված լուծույթներ՝ կախված կեղտոտվածությունից:

 

Խորհուրդ 5

 

Վերանորոգումից հետո առաջացած հետքերը կարելի է վերացնել 1:1 հարաբերակցությամբ պատրաստված մեթիլ սպիրտի և ջրի լուծույթով, նույն կերպ՝ նաև մատիտի, գրիչի, ֆլոմաստերի հետքերը:

 

Խորհուրդ 6

 

Գինուց, սոուսներից և հյութերից առաջացած հետքերը մանրահատակից հնարավոր է հեռացնել փափուկ խոնավ կտորով կամ ջրածնային չեզոք լուծույթներով, տաք ջրով և նեյլոնե կտորով:

 

Խորհուրդ 7

 

Արգելվում է մանրահատակը մաքրել լվացող փոշեկուլով կամ գոլորշու գեներատորներով, այլապես մակերեսը կարող է ուռչել և մեկընդմիշտ կորցնել տեսքը: Եթե կան չհեռացվող հետքեր փորձեք հեռացնել օճառաջրով խոնավեցրած կտորով:

 

Խորհուրդ 8

 

Եթե մանրահատակը պատված է լաքով, ապա լաքապատման աշխատանքները պետք է կրկնել 5 տարին մեկ անգամ, իսկ եթե յուղով է պատված, ապա՝ կես տարին մեկ:

 

Խորհուրդ 9

 

Մանրահատակի երկարակեցության և տեսքի պահպանման համար ամենից արդյունավետ միջոցը ոչ խոնավ և ոչ սառը միջավայր ստեղծելն է (оպտիմալ ջերմաստիճանը՝ +15-25):

 

Խորհուրդ 10

 

Քերծվածքներից և վնասումից խուսափելու համար մաքրելիս պետք է ընտրել փափուկ խոզանակներ, սպունգներ: Առհասարակ սարքավորումները մանրահատակի վրա տեղափոխելիս պետք է զգույշ լինել, իսկ կահույքի ոտքերի տակ փակցնել փափուկ ինքնակպչուններ:

 

Մանրահատակը կամ պարկետը, լինելով բնական փայտից, բավական շատ խնամք և մաքրություն է պահանջում: Իսկ դրա պատշաճ ապահովումը ոչ միշտ է հաջողվում տնային պայմաններում կամ սիրողական մակարդակով։

 

Հետևաբար նման դեպքերում արժե դիմել պրոֆեսիոնալ մաքրման ծառայություններին: Քլինլայն ընկերության մոբիլ թիմը կօգնի ապահովել մանրահատակի լիակատար մաքրություն՝ շնորհիվ եվրոպական բարձրակարգ նյութերի և նորագույն տեխնոլոգիաների:




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի