
Յուրաքանչյուր տնային տնտեսուհի որոշակի ժամանակ է հատկացնում տան մաքրությանը, բայց հաճախ դա երկարում է սովորական դարձած տարածված սխալների պատճառով։
Մի սկսեք հատակից
Մաքրման ոսկե կանոնը վերևից ներքև մաքրելն է: Առաջին հերթին պետք է հեռացնել փոշին, լվանալ պատուհանները, շարել իրերը և այլն, և դրանից հետո միայն սկսել հատակների մաքրումը։
Ջրի առատություն
Թաց մաքրումը չպետք է չարաշահվի, քանի որ ջրի առատության արդյունքում փափուկ կահույքի վրա կարող է բորբոս կուտակվել, իսկ երկաթե տարրերը կարող են ժանգոտվել։
Անկանոնություն
Այս սխալը ազդում է մաքրման արագության և որակի վրա: Անհրաժեշտ է մաքրման պլան կազմել`խուսափելու համար սխալներից, օրինակ, փոշու մաքրումը փոշելուլ օգտագործելուց առաջ։
Քիմիական նյութերի չարաշահում
Քիմիական նյութերը թույլ են տալիս տունը մաքուր և կոկիկ պահել, բայց կարևոր է չչարաշահելն ու ճիշտ բալանսը պահելը:
Նախազգուշական միջոցներ չձեռնարկելը
Մաքրման շատ միջոցներ կարող են վնասակար լինել առողջության համար։ Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք հրահանգները: Վնասակար գոլորշիների, հոտի դեպքում պաշտպանվեք դիմակով, օգտագործեք ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն ձեր ձեռքերը ոչ միայն վնասակար ազդեցություններից, այլև ջրից։
Կահույքի փայլեցում յուրաքանչյուր մաքրումից հետո
Սա սխալ մոտեցում է, քանի որ ժամանակակից կահույքը պատված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը կանոնավոր փայլեցման կարիք չունի։ Բավական է կահույքը սրբել փափուկ միկրոֆիբրե կտորով։
Շաբաթը մեկ անգամ կատարեք ընդհանուր մաքրում
Փորձեք ամսվա մեջ պարբերաբար ու կանոնավոր մաքրումներ կատարել, այդպիսով բնակարանը մշտապես մաքուր պահելը շատ ավելի հեշտ է լինում։ Որոշ տարածքներ, ինչպիսիք են խոհանոցը կամ լոգարանը, կանոնավոր մաքրման կարիք ունեն:
ՔլինԼայն ընկերությունը մասնագիտացած է մաքրման ծառայությունների մատուցման լայն սպեկտրով՝ օգտագործելով ժամանակակից պրոֆեսիոնալ մաքրման սարքավորումներ և բարձր արդյունավետությամբ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ: Պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՔլինԼայնի հիմնական ցուցիչներն են: