Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  /Մեր մասին /Հոդվածներ






Պրոֆեսիոնալ մաքրում հրդեհից հետո և նրա առանձնահատկությունները

Պրոֆեսիոնալ մաքրում հրդեհից հետո և նրա առանձնահատկությունները Հրդեհի թողած հետևանքներից ձերբազատվելը բավականին բարդ է, և պատահարից հետո տարածքի մաքրությունը հետաձգել չի կարելի, քանի որ փակ տարածքում հրդեհից հետո գտնվելը վնաս է առողջությանը։ Կրակի թողած ամենամեծ հետևանքներից են պատերի, հատակի ու առաստաղի մուրը։

Մաքրման անհրաժեշտ փուլերը

Պատահարից հետո մաքրությունը կազմակերպելու համար հարկավոր է կազմել աշխատանքների պլան։

Հրդեհից հետո տարածքի մաքրման փուլերն են՝

• Հրդեհի թողած հոտի վերացում

Հրդեհի թողած հոտը շատ տհաճ է ու վնաս է առողջությանը։ Այդ իսկ պատճառով առաջին հերթին պետք է ազատվել հոտից՝ մաքրման հետագա աշխատանքները շարունակելու համար։

Հոտից ազատվելու համար բացեք բոլոր պատուհանները, իսկ եթե տարածքում տեղադրված է օդորակիչ, ապա փակեք պատուհանները և միացրեք օդորակիչը։ Ապա, խորհուրդ է տրվում սենյակի տարբեր հատվածներում դաղձ կամ շալֆեյ (եղեսպակ) դնել։ Այս խոտաբույսերը կվերացնեն հրդեհից մնացած հոտը՝ փոխարինելով այն իրենց անուշաբույր հոտով։

Կա հոտից ազատվելու մեկ այլ մեթոդ ևս։ Եռացրած ջրով լի կաթսայի կամ դույլի մեջ լցրեք կես լիտր քացախ և լքեք տարածքը 1 ժամով։ Այդ ընթացքում լուծույթը կկլանի ամբողջ հոտը։

• Իրերի հանձնում քիմմաքրման

Տարածքի ամբողջական մաքրման համար, պետք է ազատել այն և սա լավ առիթ է հանձնելու բոլոր իրերը (գորգեր, վարագույրներ, կահույք) քիմմաքրման։

• Չոր մաքրում

Մաքրման աշխատանքները պետք է սկսել չոր մաքրումից, ապա նոր անցնել հեղուկ միջոցներին։ Հակառակ դեպքում մուրը ավելի խորը կներթափանցի պատերի մեջ։

Եթե հատակը չի վնասվել հրդեհից, խորհուրդ է տրվում ծածկել այն ամբողջությամբ ցելոֆանե կտորով և ամրացնել անկյունները սքոչով։ Սա կհեշտացնի առաստաղի ու պատերի մաքրման աշխատանքից հետո մնացած աղբի հավաքումը։ Ձերբազատվեք պատի այրված պաստառներից, ինչից հետո փոշեկուլով մաքրեք պատերի ու առաստաղի մուրը։

• Թաց մաքրում

Որպես մաքրող լուծույթ խորհուրդ է տրվում օգտագործել ամանի հեղուկ կամ սոդա։ Հրդեհի թողած հետքերից ամբողջությամբ ազատվելու համար պետք է օգտագործել կոշտ մաքրող միջոցներ՝ խոզանակներ։

Սենյակների օզոնացում և հատուկ քիմիական նյութերի օգտագործում

Սենյակի օզոնացումը ամենաարդյունավետ միջոցն է կահույքի և այլ տեսակ իրերից հրդեհի թողած հոտն ու վնասը վերացնելու համար։ Հանդիսանալով գազ, օզոնը կարող է իդեալական մաքրել բոլոր այն վայրերը, որտեղ կա օդի հոսք։ Բայց կան նյութեր, որոնք չի կարելի օզոնացնել, դրանք են՝ կաշին, ռեզինը, պլաստիկը։

Վերանորոգման համար սենյակների պատրաստում

Հրդեհից տուժած տարածքների ինքնուրույն մաքրումը բավականին բարդ գործընթաց է։ Ոչ ոք չի կարող երաշխավորել արդյունավետություն։ Հատուկ քիմիական նյութերը, որոնք ամենաարդյունավետն են նման դեպքերում, չեն վաճառվում խանութներում, իսկ հասարակ մաքրող միջոցները կարող են չապահովել երկարատև արդյունք։

Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դիմել մաքրման ծառայություններ մատուցող ընկերության, որը ոչ միայն կօգնի ձերբազատվել այրված իրերից, այլ նաև կիրականացնի տարածքի պրոֆեսիոնալ մաքրում՝ հատուկ մաքրման միջոցներով։ Իսկ ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մաքրումից հետո շատ հեշտ կլինի անցնել տարածքի վերանորոգմանը։




Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Տան մեջ ալերգենների քանակի կրճատումը

Կենցաղային ալերգենների բազմազանության մեջ կողմնորոշվելը, փոշու տիզերից մինչև ընտանի կենդանիների բուրդ և ծաղկափոշի, դժվար գործ է, բայց դա առողջ միջավայրի պահպանման կարևոր կողմն է: Ալերգենները, որոնք հաճախ անզեն
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 2)

Տան մաքրման սմարթ համակարգեր

Արհեստական բանականությունը տնային հիգիենայի մեջ

Խելացի տան համակարգերը ավտոմատացման, հարմարության և արդյունավետության համադրություն են՝ վերաիմաստավորելով մեր տնային գործերի կատարումը:
Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին  տեխնոլոգիաները  (Մաս 1)

Տեխնոլոգիաները մաքրության ոլորտում․ Ուսումնասիրելով մաքրման նորագույն սարքերն ու վերջին տեխնոլոգիաները (Մաս 1)

Մշտապես զարգացող աշխարհում տեխնոլոգիաների ինտեգրումը մաքրության ոլորտ հսկայական թռիչք է: Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ տան մաքրությունը
Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Մաքրություն հանուն ինքնազգացողության բարձրացման․ ինչպես է մաքուր տարածքը խթանում հոգեւոր անդորրին

Ժամանակակից կյանքի զբաղվածության մեջ մարդու կողմից ինքն իրեն հոգ տանելը դառնում է հոգեկան առողջության և բարեկեցության պահպանման ավելի